««Կրթությունը նորաձև է» ուղերձը հակասահմանադրական է»․ Զառա Հովհաննիսյան

««Կրթությունը նորաձև է» ուղերձը հակասահմանադրական է»․ Զառա Հովհաննիսյան
«Կանանաց աջակցման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Կրթությունը նորաձև է» ուղերձը թյուրիմացություն է, և նույնիսկհակասահմանադրական: Ես դա ձեզ ասում եմ որպես հանրային հաղորդակցության բազմաթիվ միջազգային վերապատրաստումներ անցած իրավապաշտպան, և կարող եմ հիմնավորել հստակ կետերով:
Նախ՝ կրթությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որն ամրագրված է ՀՀ սահմանադրության 38-րդ կետով, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք և միջնակարգ կրթությունն անվճար է:
Այսինքն՝ այն, ինչ ամրագրված է հիմնարար փաստաթղթում, չի կարող լինել նորաձև:
Եվ ի՞նչ է նորաձևությունն ընդհանրապես, դա էլիտիզմի դրսևորում է: Վերցնենք որևէ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացու, ո՞ր մեկս է հետևում նորաձևությանը, ո՞վ ունի այդքան ազատ դրամական միջոց, որ հետևի, թե ինչ նորաձև հագուստ, մեքենա ու կահույք է դուրս եկել շուկա ու գնա խելապատառ գնումների:
Նորաձևությունից օգտվում է միայն ֆինանսապես ապահովված էլիտան, և կրթությունը տեղադրել նորաձևության տիրույթում` նշանակում է հրաժարվել պետության կողմից պարտադիր որակյալ կրթության ապահովման պարտավորությունից:
Սա նաև հանրությունը շերտավորող, պառակտող ուղերձ է, քանի որ ստեղծում է դասակարգային անջրպետ՝ ռեսուրսների տիրապետող էլիտաների ու սոցիալապես ոչ այնքան ապահով շերտերի միջև»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *