Հավանական է, որ ադրբեջանական ինթնառիթն ԱԹՍ-ից խոցվել է Ռուսաստանի օդային տարածքում
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հավանական պատճառներից մեկն է դիտարկվում անօդաչու թռչող սարքի կողմից խոցումը Ռուսաստանի օդային տարածքում:
Օդաչուները, հնարավոր է, չէին էլ կասկածում հարձակման մասին։ Այս հարցին կպատասխանի սև արկղերի ուսումնասիրությունը, որոնք արդեն իսկ հայտնաբերվել են և ուղարկվել են փորձաքննության: