«Մենք խաղաղություն ենք ուզում բոլորի հետ, ովքեր իսկապես խաղաղություն են ցանկանում մեզ հետ»․ Նեթանյահու

«Մենք խաղաղություն ենք ուզում բոլորի հետ, ովքեր իսկապես խաղաղություն են ցանկանում մեզ հետ»․ Նեթանյահու
Մերձավոր Արևելքում իրադարձությունները վերածվել են «շղթայական ռեակցիայի»՝ իրանական ռեժիմի «ահաբեկչության առանցքի» դեմ Իսրայելի գործողությունների հետևանքով, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Իրանի ժողովրդին ուղղված տեսաուղերձում, որը հրապարակել է իր գրասենյակը։
Նեթանյահուն նշել է Իրանի աջակցությունը լիբանանյան Հեզբոլլահին, պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական շարժմանը, ինչպես նաև Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին։
«Ուզում եմ հստակեցնել. Իսրայելը խաղաղություն է ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում բոլորի հետ, ովքեր իսկապես խաղաղություն են ցանկանում մեզ հետ: Իսրայելը միայն ցանկանում է պաշտպանել իր պետությունը, միևնույն ժամանակ մենք քաղաքակրթությունը պաշտպանում ենք բարբարոսությունից»,- ասել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *