«Մեր հեղափոխական թիմը սկզբում փոքր էր, քաղցր ու անուշ»․ Հովիկ Աղազարյան

«Մեր հեղափոխական թիմը սկզբում փոքր էր, քաղցր ու անուշ»․ Հովիկ Աղազարյան
«Շատ լուրջ ճանապարհ ենք անցել ՔՊ-ի կուսակիցների հետ՝ հրի, սրի, ջրի միջով․ ես ամեն ինչ արել եմ, որ սենց չլինի, սենց վիճակ չլինի», — «Նյուզ»-ին տված հարցազրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցությունից և ՔՊ կուսակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Ըստ նրա, գալիս է մի պահ, որ օտարվում ես, գուցե սխալ ես անում, որ խանգարում ես թիմին, միգուցե ուրիշ նպատակ կա՝ ուզում ես երիտասարդ գործընկերներին ճիշտ ճանապարհի վրա ուղղություն տալ։
«Ես չգիտեմ որևէ քաղաքական թիմ, որ հեղափոխությունից հետո այսքան տևական ժամանակ մնա համախմբված»,- ասաց Աղազարյանը՝ հավելելով, որ հույս ունի, որ իր քայլը կնպաստի նրան, որ իր գործընկերները կլինեն ավելի համախմբված, և ավելի միահամուռ կծառայեն էն գաղափարներին, որի համար իրենք ճամփա են ելել, այդ գաղափարները չոտնահարեն, նույնիսկ հանուն վեհ գաղափարների։ «Հանուն վեհ գաղափարների դու չես կարա ստոր քայլեր անես»,- նկատեց պատգամավորը։ Նրա խոսքերով, իրենց նախնական, հեղափոխական թիմը փոքր էր, քաղցր ու անուշ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *