«Ամերիկյան հրթիռներով ՌԴ խորքերը հարվածելը կհանգեցնի էսկալացիայի»․ Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ դեմ է Ռուսաստանի տարածքին ամերիկյան հրթիռներով հարվածելուն։
«Ամենավտանգավորն այն է, ինչ հիմա տեղի է ունենում․ Ջո Բայդենի հավանությամբ՝ Զելենսկին կարծես որոշել է հրթիռներ արձակել ՌԴ տարածքի խորքերը։ Դա վտանգավոր էսկալացիա է ու հիմար որոշում»,- ասել է նա։ Խոսելով այն մասին, թե ինչպես է պատրաստվում ազդել հակամարտության դադարեցման վրա՝ Թրամփը նշել է, որ Ուկրաինային օգնությունը կօգտագործի որպես Ռուսաստանի դեմ լծակ։ «Ես ուզում եմ համաձայնության հասնել»,- ասել է նա։