Հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղի 14-րդ պարտիայում հաղթել է չինացի Դին Լիրենին և դարձել շախմատի աշխարհի նոր չեմպիոն:
Հանդիպման եզրափակիչ պարտիան տեղի է ունեցել այսօր Սինգապուրում։ Հնդիկը հաղթել է ընդհանուր 7,5:6,5 հաշվով:
Գուկեշը Վիշվանաթան Անանդից հետո դարձել է շախմատի աշխարհի երկրորդ հնդիկ չեմպիոնը: Հայտնի է, որ իմաստուն խաղի հայրենիքը հենց Հնդկաստանն է համարվում: Բացի այդ, նա դարձել է շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը։ Հաղթական պարտիայից հետո շախմատային «հրաշամանուկը» չի զսպել հուզմունքն ու արտասվել է:
Շախմատի համաշխարհային թագի մրցախաղի մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 միլիոն դոլար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/de2bba5cdfb96ccf4971784d92f71a61?fbclid=IwY2xjawHIC8ZleHRuA2FlbQIxMQABHS_AZxyqVc-evU1ci-3e6d-7X7Q06QZfs13hojC3px579Yow1i7dtnTg8g_aem_0XCn1rDyu_69y1JoztIbnw
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»