«Փաշինյանի ընտանիքի պահպանման ծախսը օրական 1 միլիոն 600 հազար դրամ է»․ Էդգար Ղազարյան

«Փաշինյանի ընտանիքի պահպանման ծախսը օրական 1 միլիոն 600 հազար դրամ է»․ Էդգար Ղազարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի պահպանման ծախսը օրական 1 միլիոն 600 հազար դրամ է։ Այսպիսի հայտարարություն արեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը դեկտեմբերի 12-ին Livenews-ի եթերում՝ մեկնաբանելով Փաշինյանի այն պնդումը, ըստ որի պետությունը բոլոր ընտանիքների վրա ծախս է անում։ Նրա խոսքերով, օրինակ, Երևանի քաղաքապետի խոսքով, ավտոբուսի վարորդին վճարում են ամսական 320 հազար դրամ, ստացվում է, որ Փաշինյանի ընտանիքի վրա կատարվող ծախսը 5 վարորդի ամսեկան աշխատավարձն է։
Մեկնաբանելով ՔՊ-ի վերջին խմորումները՝ Ղազարյանը նկատեց, որ Հովիկ Աղազարյանը մանդատից հրաժարվելու թեմայով երկու անգամ առանձնազրույց է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, մի անգամը եղել է երկու ժամի չափ, ուրիշ մարդ չի եղել։ Դրանից հետո Հովիկ Աղազարյանը դուրս է եկել, ես միայն իրենց հայտարարություններն եմ ասում, ասել է ․ «Ավելի լավ էր՝ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ որ արել ա»։ Դրանից հետո, ինչպես շեշտեց Ղազարյանը, ՔՊ-ի վարչություն նիստ են արել և ասել, որ Հովիկ Աղազարյանը սեռաշեղված է։ «Մի հատ սա դրեք իրար կողք՝ տեսեք, ինչ անշնորհք բաներ է ստացվում», — ասաց գործիչը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *