«Միջազգային դատարանները համարել են, որ գերիների վերադարձի հարցն իրենց իրավասությունից դուրս է». Եղիշե Կիրակոսյան
«Գերիների վերադարձի հետ կապված հարցը, ցավոք, ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է»,-ճեպազրույցի ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին: Կիրակոսյանը նշեց, որ գերիների վերադարձի վերաբերյալ պահանջ էին ներկայացրել միջազգային դատարաններ. «Իրավական դաշտում մենք գերիների վերադարձի հետ կապված ժամանակին պահանջ ներկայացրել ենք թե՛ Արդարադատության միջազգային դատարանում, թե՛ Եվրոպական դատարանում: Դատարանները համարել են, որ դա իրենց անմիջական առարկայական իրավասությունից դուրս է»,- նշել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ դատարանն անկախ մարմին է, որոշում է կայացնում՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա: