«Չպետք է պետական պաշտոն զբաղեցնեն մարդիկ, ովքեր իրենց անձնական ու քաղաքական շահերը պետական շահերից բարձր են դասում». Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսահոլովակ է հրապարակել ու գրել. «Հայաստանի անկախության պատմության հատկապես վերջին շրջանի գլխավոր դասերից է` երբեք չպետք է պետական պաշտոն զբաղեցնեն մարդիկ, ովքեր իրենց անձնական ու քաղաքական շահերը պետությունից ու պետական շահերից բարձր են դասում։ Շնորհավո՛ր Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձը»։