Ուկրաինացիները հարվածել են ռուսական ռազմական օդանավակայանին
Սեպտեմբերի 21-ի գիշերն Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզում գտնվող Շայկովկա ռազմական օդանավակայանի վրա, հարձակումն իրականացրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, հաղորդում է «Հրոմադսկե»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ԶՈՒ-ի իր աղբյուրը։
Այս օդանավակայանում տեղակայված են ՏՈՒ-22Մ ռազմավարական ավիացիոն ինքնաթիռները, որտեղից Ռուսաստանը հարձակումներ է իրականացնում Ուկրաինայի վրա։