Մշակույթ

Բյուրեղյա մաքրության հոգու տեր մարդը․ ինչպե՞ս են հայ մեծերը բնութագրել Ալեքսանդր Սպենդիարյանին

«…Իմ մանկության և պատանեկության տարիների երաժշտական ազդեցություններից ամենաուժեղը մորս դաշնամուր նվագելն էր, ինչը ես շատ էի սիրում ունկնդրել և ինչն, անկասկած, իմ մեջ սեր արթնացրեց դեպի երաժշտությունը…»– Ալեքսանդր Սպենդիարյան

Հայ նշանավոր մարդիկ ազգի դիմագիծն ընդգծողներն են, որոնց շնորհիվ էլ մեծ ճանաչում է ձեռք բերում հայ ազգը։

Նրանց անունները կարելի է թվել ժամերով և անգամ օրերով, իսկ նրանց արած գործերին անդրադառնալու համար ժամանակը պետք է կանգնեցնել։

Այսօր թեպետ ժամանակը չենք կանգնեցնելու, սակայն այն հետ կտանք և կգնանք մի չքնաղ ժամանակաշրջան, որտեղ ապրել ու արարել է հայ նշանավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր, խմբավար Ալեքսանդր Սպենդիարյանը։

Այսօր մեծանուն կոմպոզիտորի հիշատակի օրն է։ Վերջինիս ավանդն այնքան մեծ ու նշանակալից է, որ իր անունով է կոչվել Երևանում գտնվող օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ ArmLur.am-ը ներկայացնում է կոմպոզիտորի կյանքից որոշ դրվագներ։

Մեծանուն Սպենդիարյանը ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին (հին տոմարով՝ հոկտեմբերի 20), Ռուսական կայսրության, Տավրիկյան նահանգի Դնեպրովյան գավառի Կախովկա բնակավայրում։

Հայրը՝ Աֆանասի Սպենդիարովը (Ստեփանոս Սպենդիարյանց) զբաղվում էր փայտանյութի առևտրով։ Մայրը՝ Նատալյա Սելինովան (Դշխուհի Կարապետի Սելինյան) Կարասուբազարի քաղաքագլուխ Կարպ Սելինյանի դուստրն էր։ Նրանց ընտանիքում հինգ երեխա էր մեծանում։ Ալեքսանդր Սպենդիարյանն ընտանիքի երկրորդ երեխան էր։ Երաժշտական ունակությունները նրան փոխանցվել են մորից, ով հաճախ էր նվագում հայկական ու թաթարական մեղեդիներ։ Ալեքսանդրը դաշնամուր նվագել սկսել է չորս տարեկանից։ Նրա առաջին ստեղծագործությունը մի փոքրիկ վալս էր՝ հորինված յոթ տարեկանում։

Սպենդիարյանը 14 տարեկանում սովորել է ջութակ նվագել և այդ տարիքից էլ հրապուրվել է այդ շքեղաշուք գործիքով։ Վերջինիս եղբայրը՝ Լեոնիդը, թավջութակ էր նվագում։ 1888 թվականին Սպենդիարյանը գրում է մի ռոմանս, որը նրա առաջին տպագրված ստեղծագործությունն էր. «Հմայված եմ քո գեղեցկությամբ» ռոմանսը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի առաջին սեր Ելիզավետա Արենդտին։ 1890 թվականին Սպենդիարյանն ավարտում է գիմնազիան և հոր հետ ճամփորդում՝ լինելով Վիեննայի օպերային թատրոնում։

Իր հուշերում Սպենդիարյանը պատմել է․ «Շլացած դուրս եկա թատրոնից՝ երազելով՝ որպես գերագույն երջանկություն, իմ ստեղծագործությունն էլ երբևիցե լսել այդպիսի հիանալի նվագախմբի կատարմամբ։ Անտարակույս, հենց այդ պահից իմ մեջ ծնվեց հատուկ մի սեր նվագախմբի հանդեպ և ամրապնդվեց նույնպիսի սեր՝ երաժշտության մեջ էկզոտիկ կոլորիտի նկատմամբ»։

Ի՞նչ իմանար Սպենդիարյանը, որ մեր օրերում էլ շարունակվելու են թևածել իր ստեղծած մեղեդիները։

Սպենդիարյանը այն հայ մտավորակնների շարքում էր, ովքեր Հայաստանի իշխանությունների հրավերով տեղափոխվեցին և բնակություն հաստատեցին հայրենիքում։ Կոմպոզիտորը Հայաստան եկավ 1924 թվականին՝ իր հայրենիքում նախաձեռնելով երաժշտական ու մշակութային կյանքի զարգացման լայնածավալ աշխատանքներ։ Նրա ջանքերով ստեղծվեց Երևանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբն ու բացվեց նվագախմբային դասարանը։ Հայաստանում կոմպոզիտորը ծավալեց նաև մանկավարժական գործունեություն՝ իր հարուստ փորձը փոխանցելով նորաբաց կոնսերվատորիայի դասախոսներին և ուսանողներին։ Հայկական մշակույթի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի համար Ալեքսանդր Սպենդիարյանին 1926 թվականին շնորհվեց Ժողովրդական արտիստի կոչում։ Նա առաջին երաժիշտն էր, որն արժանացավ այդ բարձր պարգևին։

Կոմպոզիտորի մոտ հայտնաբերվում է թոքերի սուր բորբոքում, որի հետևանքով 1928 թվականի մայիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանը մահանում է՝ «թոքերի կրուպոզային բորբոքում» ախտորոշմամբ։ Նրա ընկերոջ՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ կոմպոզիտորի աճյունն ամփոփվեց Ժողտանը (ներկայիս Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) հարակից պուրակում։ Նրա մահից մի քանի տարի անց՝ 1933 թվականի հունվարի 20-ին, «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Հայաստանի օպերայի պետական թատրոնը, որը 1939 թվականից կրում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը, ինչպես արդեն նշել էինք։

Հայ մեծերը իրենց հիացմունքն ու կարծիքն են հայտնել Սպենդիարյանի մասին, որոնք ներկայացնում է ArmLur.am-ը։

««Ալմաստը» ըստ էության դարձավ Սպենդիարյանի կարապի երգը: Դա նրա ստեղծագործության գագաթն է, թանկարժեք ընծա հայ ժողովրդին: Սպենդիարովը իրոք թողել է պայծառ հիշատակ: Թող որ այն մնա սերունդներին»– Մարտիրոս Սարյան

«Ահա էսօր էլ գալիս է երաժշտական աշխարհքում անուն հանած հայ նշանավոր երաժշտագետը` Ալեքսանդր Սպենդիարյանը, օտար երկրից դեպի հայրենի մթնոլորտը, արևրմտյան երաժշտությունից դեպի արևելյան երաժշտությունը, մեծ ու գեղեցիկ ծրագրիրներով, որոնց գործ դառնալուն առհավատչյա են իր խոշոր տաղանդն ու փայլուն պատրաստությունը . . .»– Հովհաննես Թումանյան

«Երբ երաժշտությունը քեզ դուր է գալիս, թվում է, թե այն դու ես գրել: Սպենդիարյանի երաժշտությունը ես այդպես եմ ընկալում»– Արամ Խաչատրյան

«Այդ մեծատաղանդ մարդուց առաջին հանդիպումիս այն տպավորությունը ստացա, որ նա այս աշխարհի մարդ չէ: Նրա ոտները հազիվ էին դիպչում այս երկրին. նրա հոգին` իր մտորումներով և երազանքներով, բարձր ոլորտների, բարձր սֆերաների բնակիչ էր: Իր մեջ ամփոփված այդ փխրուն մարդը լսում էր ձայներ, որոնք մեզ մատչելի չէին»– Ավետիք Իսահակյան

«Հպարտ եմ, որ մեր հայկական երաժշտության մեջ մի այնպիսի կոմպոզիտոր է եղել, առանց որի հրաշալի ստեղծագործական ժառանգության այժմ արդեն չի կարելի պատկերացնել հայկական երաժշտությունը: Որքան մեծ կլիներ մեր կորուստը, եթե չլիներ Ալեքսանդր Սպենդիարյանը»– Առնո Բաբաջանյան

«Սպենդիարովը դարձավ ոչ միայն իմ ուսուցիչը, այլև իմ մտերիմ ընկերը: Նա երաժշտական փայլուն տաղանդի և բյուրեղյա մաքրության հոգու տեր մարդ էր: Նրա տաղանդը մի տեսակ առանձնահատուկ էր` ինքնատիպ ու գերող»–Արտեմի Այվազյան

Աննա Սրապիոնյան

Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչՄենք ձեզ կարոտել էինք․ բարի գալուստ Գոյ. թատրոնը վերադարձել է բեմ՝ «Խելագարը» ներկայացմամբԻլոն Մասկը կրկին կորցրել է տրիլիոնատիրոջ կարգավիճակըԵրկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասինՆոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ ԶաքարյանԱնընդհատ արտաքին պարտք վերցնելով հնարավոր չէ տնտեսական կայուն զարգացում ապահովել. Ծառուկյանը՝ ՀՀ տնտեսության մասինԹուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք. Փաշինյան Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարություններըՊատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելն այժմ Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինվшծ hակամարտությունը. ՂալիբաֆՄենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարությունԻ՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը․ Տիգրան ԴումիկյանԲելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոԲարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել է ՀՀ–ի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունըԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըՈւիթքոֆը և Քուշները դեռևս ծրագրում են այցելություն Ռուսաստան. ՏԱՍՍԱռաջարկում եմ COP17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկшծ առյուծի հիշատակին. Ղազարյան Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր ԴանիելյանԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի«Кавказарь». Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի և Վրաստանի քրիստոնեական ժառանգությունը՝ ձգտելով տարածաշրջանային գերիշխանությանԹրամփն առաջարկել է Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր պատվինՀնագետները պարզել են, թե ինչպես Չինաստանի հին քաղաքը կարող էր իր տեղը զիջել մյուսինԻնչն է օգնում երեխաներին հասկանալ ուրիշ մարդկանց ներաշխարհը․ գիտնականներն ուսումնասիրել են հազարավոր պատմություններԱղքատների կերակուր լինելուց մինչև թանկարժեք դելիկատես․ ինչպես միջատները դարձան համաշխարհային խոհանոցի մասԿանադացի թոշակառու կինը գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդը՝ 5 ժամ պլանկա դիրքում մնալովԵրկու շուկայի արանքում. ով է վճարում հայկական արտահանման «շրջադարձի» գինըԱյն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, ՀՀ-ինն է ու ՀՀ ժողովրդի սեփականությունն է․ Փաշինյան