Աշխարհ

Ինչն է օգնում երեխաներին հասկանալ ուրիշ մարդկանց ներաշխարհը․ գիտնականներն ուսումնասիրել են հազարավոր պատմություններ

Ուրիշների մտքերի, զգացմունքների և ընկալումների մասին պատմելու կարողությունը երեխաների մոտ նկատելիորեն զարգանում է կրտսեր դպրոցական տարիքում։ Ընդ որում, արդեն լսած պատմության վերապատմումն օգնում է նրանց ավելի հաճախ նկարագրել կերպարների ներքին ապրումները, քան նկարներով ինքնուրույն պատմություն հորինելը։ Նման եզրահանգման է եկել հետազոտողների միջազգային խումբը՝ ուսումնասիրելով 32 երկրից հավաքված ավելի քան 5,5 հազար մանկական պատմություն։

Հետազոտությանը մասնակցել է 3-ից 13 տարեկան 2763 երեխա, որոնք խոսել են 44 լեզվով։ Նրանց թվում եղել են ինչպես մեկ լեզվի տիրապետող, այնպես էլ երկու լեզու կիրառող երկլեզու (բիլինգվ) երեխաներ։ Գիտնականները նկարների հիման վրա ստեղծված 5507 պատմություն են հավաքել՝ պարզելու համար, թե ինչպես են երեխաները փոխանցում կերպարների ներաշխարհն ու ներքին վիճակը, և ինչ գործոններ են ազդում մտքերը, էմոցիաներն ու զգացողությունները նկարագրելու նրանց ունակության վրա։

Նյութը հավաքելու համար հետազոտողներն օգտագործել են պատմելու հմտությունների գնահատման MAIN միջազգային գործիքը, որը մշակվել է Բեռլինի Լայբնիցի անվան ընդհանուր լեզվաբանության կենտրոնի լեզվական զարգացման և բազմալեզվության հետազոտությունների ուղղության ղեկավար, պրոֆեսոր Նատալյա Գագարինայի ղեկավարությամբ։

Ստացված պատմությունները վերծանվել և վերլուծվել են՝ հատուկ ուշադրություն դարձնելով կերպարների ներքին վիճակները նկարագրող բառերին ու արտահայտություններին։ Գիտնականները գնահատել են երեխայի տարիքի, մեկ կամ երկու լեզվի տիրապետման, պատմելու լեզվի, պատմությունը ստեղծելու եղանակի և դրա ծավալի ազդեցությունը։

Language, Speech, and Hearing Services in Schools ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տարիքի հետ երեխաները նկատելիորեն ավելի հաճախ են պատմում այն մասին, թե ինչ են մտածում և զգում հերոսները։ Հատկապես մեծ դեր է ունեցել պատմելու եղանակը․ պատրաստի պատմությունը վերապատմելիս երեխաներն ավելի հաճախ են նկարագրել հերոսների ներքին ապրումները, քան նկարներով ինքնուրույն պատմություն կազմելիս։

Միևնույն ժամանակ, հետազոտողները էական տարբերություններ չեն գտել մեկ լեզվով խոսող և երկլեզու երեխաների միջև։ Երկու լեզվի տիրապետող երեխաները համադրելի արդյունքներ են ցույց տվել երկու լեզուներով էլ։ Սա ցույց է տալիս, որ կերպարների մտքերն ու էմոցիաները նկարագրելու հմտության զարգացումը պարտադիր չէ, որ կախված լինի նրանից՝ երեխան մեծանում է միալեզու, թե երկլեզու միջավայրում։

Գիտնականները նաև պարզել են, որ երեխաներն ավելի հաճախ հիշատակել են այնպիսի ներքին ապրումներ, որոնք դրդում են հերոսներին գործողությունների, օրինակ՝ որևէ առարկա ստանալու ցանկությունը։ Իրադարձություններին ի պատասխան առաջացող ապրումները, օրինակ՝ տեղի ունեցածին հերոսի էմոցիոնալ արձագանքը, ավելի հազվադեպ են հանդիպել։

Պատմության ծավալը նշանակություն է ունեցել հիմնականում ավելի փոքր մասնակիցների համար։ Ավելի մեծ երեխաների մոտ կերպարների ներաշխարհը նկարագրելու ունակությունն ավելի քիչ է կախված եղել պատմության ծավալից։

«Հետազոտությունը ցույց է տալիս, որ կերպարների ներաշխարհը նկարագրելու երեխաների ունակությունն էապես զարգանում է կրտսեր դպրոցական տարիքում՝ անկախ լեզվից և նրանից, թե երեխաները մեկ, թե երկու լեզու են սովորում», — նշում են աշխատանքի հեղինակները։

Ստացված արդյունքները կարող են գործնական նշանակություն ունենալ լոգոպեդների և խոսքի դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետների համար։

Իշխանությունները նախատեսում են երեխայի խնամքի նպաստի միասնական չափ սահմանելՓաշինյանի քննադատությունից հետո «Կինոմոսկվան» խոստանում է «առավել հետևողական լինել»Ոսկու գինը նոյեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ տրոյական ունցիան 3,7 հազար դոլարըՎիեննայում գիշերը ինչ–որ magic է տեղի ունեցել, «չըլմփ–չըլմփ»–ներն այլեւս չկան. Աննա Հակոբյանը կրկին ակնարկել է ԱվինյանինԱյսօր աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել. Շրջակա միջավայրի նախարարԱՆ–ի հայտարարությունը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Հայաստանի դատավորների միության դիրքորոշման մասինԷրդողանն աջակցել է «Բեշիքթաշին» Վրաստանում տեղի ունեցած բախումներից հետոԲաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան ՈսկանյանԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրnւթյունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. «տուն է՝ թող լինի» սկզբունքով. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրության տեքստը դեռ չեմ ստացել, քունս չի տանում. դատական նիստի ավարտին կատակել է Ռոբերտ ՔոչարյանըՎերջին մեկ տարում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ ԱլիևԿեղտաջրերը՝ որպես արժեքավոր հումք. գիտնականները գտել են մեկ հարվածով երկու բնապահպանական խնդիր լուծելու եղանակՆոր սահմանադրության նախագիծը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին արտահանձնել Ադրբեջանին․ ԽուդոյանՔննիչին մեղադրում են ոսկյա և ադամանդե շախմատի խաղաքարեր, թանկարժեք զարդեր հափշտակելու մեջ.Քննչական մարմնի աշխատակցի պարտականությունն է ապահովել քրեական վարույթների շրջանակում ձեռք բերված ապացույցների պահպանումը։ Սակայն, ըստ մեղադրանքի, քննիչ Հ. Մարդյանն իԱյսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել. ԱբրահամյանԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». ԼուկաշենկոԸնդդիմությունն ունի իր առջև դրված ընտրություն. կա՛մ թույլ տալ, որ ժողովուրդը հանրաքվեով իր ձայնն արտահայտի, կա՛մ կգնանք արտահերթ ընտրությունների. ՄանավազյանՀայաստանը երկարակեցության ռեկորդ է սահմանել. տարածաշրջանի երկրների համեմատ՝ մենք առաջատար ենք. Տիգրան Դումիկյան Արարատ Միրզոյանը և ԱՄՆ հատուկ բանագնացը քննարկել են G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերը և կարևորել են ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկըԻնչպես կանխատեսելի էր՝ ալիևյան սահմանադրության նախագիծ, նոր Սահմանադրություն ընդունելու որևէ այլ հիմնապատճառ ներկայացված չէ. Գոհար ՄելոյանՓրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՀպարտ եմ, ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար. Թրամփը՝ ԹՐԻՓՓ գործնական փուլի պաշտոնական մեկնարկի ուղերձումԹՐԻՓՓ-ը բացի Ադրբեջանը և Նախջևանը իրար հետ կապելուց, ՀՀ-ի համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից է. Փաշինյանի ուղերձըՀին Հայաստանի մշակութային Ժառանգությունը՝ Աթենքի Ակրոպոլիսի թանգարանումԿԳՄՍ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին2027 թվականին ԿԳՄՍ նախարարությանը նախատեսվում է հատկացնել ավելի քան 435 մլրդ դրամ․ ԱնդրեսյանՓաշինյանը կմասնակցի G20-ի նիստինԻշխանությունները մտադիր են վերացնել պետական ծառայողների «Սոցիալական փաթեթ» ծրագիրըՆախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ