Հնագետները պարզել են, թե ինչպես Չինաստանի հին քաղաքը կարող էր իր տեղը զիջել մյուսին

Հնագետները նոր ապացույցներ են հայտնաբերել այն մասին, որ շուրջ երեք հազար տարի առաջ ժամանակակից Չինաստանի տարածքում գտնվող հնագույն Շու թագավորության իշխանության կենտրոնը Սանսինդույից կարող էր տեղափոխված լինել Ցզինշա։ Հետազոտողները նման եզրահանգման են եկել Սանսինդույում հայտնաբերված զոհաբերական հորերն ու հազարավոր արտեֆակտներն ուսումնասիրելուց հետո։ Գտածոները թույլ են տալիս հետևել, թե ինչպես է հնագույն քաղաքակրթության կարևորագույն կենտրոններից մեկը կորցրել իր նախկին նշանակությունը, մինչդեռ մյուսը սկսել է զարգանալ։

Սանսինդույ հնագիտական համալիրը տեղակայված է Չինաստանի Սըչուան նահանգի Գուանհան քաղաքի մոտակայքում։ Դրա գոյության մասին հայտնի է դարձել 1920-ական թվականների վերջին, երբ առու փորող տեղացի գյուղացին այնտեղ պատահաբար նեֆրիտե իրեր է գտել։ Հայտնաբերված առարկաները հայտնվել են հավաքորդների ձեռքում, իսկ հնագույն բնակավայրի իրական մասշտաբները հնարավոր է եղել գնահատել շատ ավելի ուշ։ Այսօր Սանսինդույը համարվում է Հին Չինաստանի կարևորագույն հնագիտական հուշարձաններից մեկը։

2001 թվականին Սանսինդույից շուրջ 40 կմ հեռավորության վրա՝ Չենդուի շրջակայքում, շինարարները հնագույն արտեֆակտների ևս մեկ համալիր են հայտնաբերել։ Նոր գտածոն անվանել են Ցզինշա։ Հետագա պեղումները ցույց են տվել, որ այս հուշարձանը նույնպես կապված է Շու թագավորության հետ, որը տարածաշրջանում գոյություն է ունեցել բրոնզի դարում և ավելի ուշ։

Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Archaeological Research in Asia ամսագրում, նվիրված է 2019 թվականին Սանսինդույում հայտնաբերված զոհաբերական վեց հորերին։ Դրանք նշանակվել են K3–K8 տառաթվային համակարգով, քանի որ ավելի վաղ՝ 1986 թվականին, հնագետներն արդեն ուսումնասիրել էին երկու այլ հորեր՝ K1-ն ու K2-ը։

2020-ից 2022 թվականներին տևած պեղումների ընթացքում գիտնականները հայտնաբերել են ավելի քան 17 հազար առարկա և դրանց բեկորներ։ Գտածոների թվում են բրոնզե իրեր, նեֆրիտ, ոսկի, փղոսկր, փղի ժանիքներ և մետաքսի մնացորդներ։

Հորերի մեծ մասն աչքի էր ընկնում իրերի համակարգված դասավորվածությամբ։ Հետազոտողների կարծիքով՝ արտեֆակտները շերտերով տեղադրվել են որոշակի ծեսին համապատասխան։ Սակայն K5 և K6 հորերը նկատելիորեն առանձնանում էին ընդհանուր ֆոնին. առաջինում իրերը թափթփված էին՝ առանց որևէ հստակ հաջորդականության, իսկ երկրորդում գտել են ընդամենը երկու փայտե առարկա և նեֆրիտե դանակ, որոնք դրված էին կողք կողքի։ Սա կարող է վկայել այն մասին, որ հորերն օգտագործվել են տարբեր ծիսական նպատակներով։

Միևնույն ժամանակ, հետազոտողները փաստեր են գտել առ այն, որ հորերը փոխկապակցված են եղել և կարող էին լցվել մոտավորապես նույն ժամանակահատվածում։ Դրանցից մի քանիսում հայտնաբերվել են բրոնզե քանդակի բեկորներ, որոնցում պատկերված ֆիգուրը գլխին կրում է «ցզուն» տեսակի ծիսական անոթ։ Բոլոր մասերը, ինչպես պարզվել է, բազմամակարդակ բրոնզե զոհասեղանի վերին հարկի տարրերն են եղել։ Սա նշանակում է, որ արտեֆակտները կարող էին դիտավորյալ բաժանվել հորերի միջև միասնական ծիսակատարության ընթացքում։

Հայտնագործությունները հատուկ նշանակություն են ստանում Սանսինդույի պատմության համատեքստում։ Դարեր ի վեր այստեղ գոյություն են ունեցել խոշոր շինություններ և հզոր պարիսպներ, որոնցից մի քանիսը կառուցվել էին դեռևս մ.թ.ա. մոտ 1800 թվականին։ Սակայն այն ժամանակահատվածից հետո, որին վերաբերում են զոհաբերական հորերը, այդ կառույցները դադարել են օգտագործվել։ Դրանց ավերակների վրա ի հայտ են եկել մոխրահորեր և թաղումներ։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ այս անցումն արտացոլում է բնակավայրի պատմության կարևոր բեկումնային պահը. Սանսինդույը կորցրել է Շու թագավորության մայրաքաղաքի դերը և աստիճանաբար վերածվել սովորական բնակավայրի։ Տեղի ունեցածի պատճառները դեռևս անհայտ են մնում։

Միևնույն ժամանակ, Ցզինշայից ստացված հնագիտական տվյալները հակառակ միտումն են ցույց տալիս։ Իսկզբանե փոքր բնակավայրը ժամանակի ընթացքում ձեռք է բերել սոցիալական հիերարխիայի հատկանիշներ։ Այստեղ ի հայտ են եկել խոշոր կառույցներ, որոնք վկայում են քաղաքի հասարակական և քաղաքական նշանակության աճի մասին։

Իշխանությունները նախատեսում են երեխայի խնամքի նպաստի միասնական չափ սահմանելՓաշինյանի քննադատությունից հետո «Կինոմոսկվան» խոստանում է «առավել հետևողական լինել»Ոսկու գինը նոյեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ տրոյական ունցիան 3,7 հազար դոլարըՎիեննայում գիշերը ինչ–որ magic է տեղի ունեցել, «չըլմփ–չըլմփ»–ներն այլեւս չկան. Աննա Հակոբյանը կրկին ակնարկել է ԱվինյանինԱյսօր աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել. Շրջակա միջավայրի նախարարԱՆ–ի հայտարարությունը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Հայաստանի դատավորների միության դիրքորոշման մասինԷրդողանն աջակցել է «Բեշիքթաշին» Վրաստանում տեղի ունեցած բախումներից հետոԲաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան ՈսկանյանԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրnւթյունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. «տուն է՝ թող լինի» սկզբունքով. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրության տեքստը դեռ չեմ ստացել, քունս չի տանում. դատական նիստի ավարտին կատակել է Ռոբերտ ՔոչարյանըՎերջին մեկ տարում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ ԱլիևԿեղտաջրերը՝ որպես արժեքավոր հումք. գիտնականները գտել են մեկ հարվածով երկու բնապահպանական խնդիր լուծելու եղանակՆոր սահմանադրության նախագիծը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին արտահանձնել Ադրբեջանին․ ԽուդոյանՔննիչին մեղադրում են ոսկյա և ադամանդե շախմատի խաղաքարեր, թանկարժեք զարդեր հափշտակելու մեջ.Քննչական մարմնի աշխատակցի պարտականությունն է ապահովել քրեական վարույթների շրջանակում ձեռք բերված ապացույցների պահպանումը։ Սակայն, ըստ մեղադրանքի, քննիչ Հ. Մարդյանն իԱյսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել. ԱբրահամյանԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». ԼուկաշենկոԸնդդիմությունն ունի իր առջև դրված ընտրություն. կա՛մ թույլ տալ, որ ժողովուրդը հանրաքվեով իր ձայնն արտահայտի, կա՛մ կգնանք արտահերթ ընտրությունների. ՄանավազյանՀայաստանը երկարակեցության ռեկորդ է սահմանել. տարածաշրջանի երկրների համեմատ՝ մենք առաջատար ենք. Տիգրան Դումիկյան Արարատ Միրզոյանը և ԱՄՆ հատուկ բանագնացը քննարկել են G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերը և կարևորել են ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկըԻնչպես կանխատեսելի էր՝ ալիևյան սահմանադրության նախագիծ, նոր Սահմանադրություն ընդունելու որևէ այլ հիմնապատճառ ներկայացված չէ. Գոհար ՄելոյանՓրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՀպարտ եմ, ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար. Թրամփը՝ ԹՐԻՓՓ գործնական փուլի պաշտոնական մեկնարկի ուղերձումԹՐԻՓՓ-ը բացի Ադրբեջանը և Նախջևանը իրար հետ կապելուց, ՀՀ-ի համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից է. Փաշինյանի ուղերձըՀին Հայաստանի մշակութային Ժառանգությունը՝ Աթենքի Ակրոպոլիսի թանգարանումԿԳՄՍ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին2027 թվականին ԿԳՄՍ նախարարությանը նախատեսվում է հատկացնել ավելի քան 435 մլրդ դրամ․ ԱնդրեսյանՓաշինյանը կմասնակցի G20-ի նիստինԻշխանությունները մտադիր են վերացնել պետական ծառայողների «Սոցիալական փաթեթ» ծրագիրըՆախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ