Մամուլի տեսություն

Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան

Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Հոկտեմբերի 29–30-ին Թուրքիայում կկայանա թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ղեկավարների 13-րդ գագաթնաժողովը։ Դրա նախաշեմին Անկարան ակտիվացնում է տեղեկատվական գործունեությունը, և «եղբայրության մասին» հռետորաբանության հետևում ավելի ու ավելի հստակ  ուրվագծվում են տնտեսական շահերը։

Ակնկալվում է, որ գագաթաժողովի գլխավոր թեման լինելու է լոգիստիկան: Թուրքիայի և թուրքական աշխարհի երկրների համար գլխավոր կոմունիկացիոն ռազմավարական ծրագիրը մնում է «Միջին միջանցքը» և դրա մաս կազմող TRIPP-ը: Այսինքն՝ Չինաստան -Կենտրոնական Ասիա -Կասպից ծով -Կովկաս- Թուրքիա -Եվրոպա երթուղուն։

Արցախի ադրբեջանական օկուպացիայից հետո, Թուրքիան արդեն մի քանի տարի է՝ հետևողականորեն զարգացնում է թյուրքական պետությունների միջև լոգիստիկ կապակցվածությունը։ Ստամբուլն արդեն դարձել է Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի համար ավիացիոն հանգույց, իսկ Եվրոպա հասնելու ամենահարմար ուղիներից մեկն անցնում է Թուրքիայի տարածքով։

Այս տրամաբանության շրջանակում Թուրքիան ԹՊԿ-ն դիտարկում է որպես յուրօրինակ աշխարհաքաղաքական կարկաս, որը միաժամանակ նախատեսված է՝

ա) Չինաստանի համար դեպի Եվրոպա հասնելու երթուղուղային այլընտրանքային նախագիծ,

բ) Եվրամիության համար՝ Ռուսաստանի տարածքը շրջանցող տարանցիկ ուղիների դիվերսիֆիկացում։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցների ֆոնի վրա, հարվածի տակ հայտնվեց նաև Չինաստանն ու Եվրոպան կապող «Հյուսիսային միջանցքը»։

«Միջին միջանցքի» ամբողջական գործարկման շահագրգիռ կողմերը փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից, և ներդրումներ ներգրավել: Անկարայի և Բաքվի ընդհանուր մտահղացումն է ստեղծել Չինաստանից Եվրոպա ձգվող անխոչընդոտ, բազմամոդալ «թյուրքական միջանցք»՝ ցամաքային և կասպյան երթուղիների համադրմամբ՝ այդ թվում նաև Սյունիքի երթուղու (TRiPP) ներգրավմամբ։ Հատկապես, որ և՛ Թուրքիայի, և Ադրբեջանի համար կոմունիկացիաներն ու էներգետիկան ընկած են արտաքին քաղաքականության հիմքում, հետևաբար՝ նաև հանդիսանում են ազդեցության հիմնական գործիքներ։

Միջազգային հաղորակցության ուղիների և տարածաշրջանային նախագծերի զարգացման հարցերում Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթությունները պետք է լինեն՝

1. Տարածաշրջանային տրանսպորտային նախագծերում Հայաստանի անմիջական ներգրավման ապահովումը։

2. Տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ենթակառուցվածքների զարգացումը։

3. «Հյուսիս–հարավ» և «Արևելք–Արևմուտք» ուղղություններով հաղորդակցությունների դիվերսիֆիկացումը՝ ռազմավարական գերակայությունը տալով «Հյուսիս-Հարավ» նախագծին:

4. Տարանցիկ նախագծերի շրջանակում Հայաստանի ինքնիշխանության և բացարձակ իրավազորության պահպանումը։

5. Բազմակողմանի ներդրումային և մրցակցային միջավայրի ձևավորումը, որպեսզի տարածաշրջանային կապուղիները չդառնան մեկ կամ երկու պետության բացառիկ ազդեցության ու վերակսկողության գործիք։

6. Ռուսաստանի, Չինաստանի, ԵՄ-ի, Իրանի, Հնդկաստանի և այլ գործընկերների հետ տնտեսական կապերի հավասարակշռված զարգացումը։

Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ»,- նշել է նա:

Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչՄենք ձեզ կարոտել էինք․ բարի գալուստ Գոյ. թատրոնը վերադարձել է բեմ՝ «Խելագարը» ներկայացմամբԻլոն Մասկը կրկին կորցրել է տրիլիոնատիրոջ կարգավիճակըԵրկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասինՆոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ ԶաքարյանԱնընդհատ արտաքին պարտք վերցնելով հնարավոր չէ տնտեսական կայուն զարգացում ապահովել. Ծառուկյանը՝ ՀՀ տնտեսության մասինԹուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք. Փաշինյան Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարություններըՊատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելն այժմ Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինվшծ hակամարտությունը. ՂալիբաֆՄենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարությունԻ՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը․ Տիգրան ԴումիկյանԲելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոԲարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել է ՀՀ–ի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունըԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըՈւիթքոֆը և Քուշները դեռևս ծրագրում են այցելություն Ռուսաստան. ՏԱՍՍԱռաջարկում եմ COP17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկшծ առյուծի հիշատակին. Ղազարյան Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր ԴանիելյանԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի«Кавказарь». Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի և Վրաստանի քրիստոնեական ժառանգությունը՝ ձգտելով տարածաշրջանային գերիշխանությանԹրամփն առաջարկել է Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր պատվինՀնագետները պարզել են, թե ինչպես Չինաստանի հին քաղաքը կարող էր իր տեղը զիջել մյուսինԻնչն է օգնում երեխաներին հասկանալ ուրիշ մարդկանց ներաշխարհը․ գիտնականներն ուսումնասիրել են հազարավոր պատմություններԱղքատների կերակուր լինելուց մինչև թանկարժեք դելիկատես․ ինչպես միջատները դարձան համաշխարհային խոհանոցի մասԿանադացի թոշակառու կինը գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդը՝ 5 ժամ պլանկա դիրքում մնալովԵրկու շուկայի արանքում. ով է վճարում հայկական արտահանման «շրջադարձի» գինըԱյն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, ՀՀ-ինն է ու ՀՀ ժողովրդի սեփականությունն է․ Փաշինյան