Մեր ընտրած ուղին կորոշի՝ Արևմուտքը կպահպանի՞ իր առաջնորդող տեղն աշխարհում, թե՞ կհաշտվի մի ապագայի հետ, որը բնութագրվում է անկմամբ. Արտակ Զաքարյան

Մեր ընտրած ուղին կորոշի՝ Արևմուտքը կպահպանի՞ իր առաջնորդող տեղն աշխարհում, թե՞ կհաշտվի մի ապագայի հետ, որը բնութագրվում է անկմամբ: Այս մասին գրել է ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Նրանք, ովքեր ներկայիս Եվրոպայով ու «թուրքական խաղաղասիրությամբ» տարված՝ շտապում են մոռանալ իրենց ազգային ինքնությունը, թող անպայման լսեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Աթենքում ունեցած ելույթը:

Պետական այցով Հունաստանում գտնվող Մարկո Ռուբիոյի՝ 2026 թ. հոկտեմբերի 7-ին Աթենքում ունեցած ելույթի ամենակարևոր ուղերձն այն էր, որ Արևմուտքը պետք է վերականգնի իր ազգային ինքնագիտակցությունը, տնտեսական ու ռազմական հզորությունը, դադարի ներողություն խնդրել սեփական պատմության համար և պահպանի իր ազգային նկարագիրը:

Ակրոպոլի ֆոնի վրա ունեցած հայեցակարգային ելույթում, ԱՄՆ պետքարտուղարն ըստ էության նախազգուշացրել է Արևմուտքի անկման վտանգի մասին։

Իսկ Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից՝ հայ ժողովրդի կառուցած ազգային պետության ռեսուրսներով քանդում են հայության պատմական հիմքերը, ազգային նկարագիրն ու ինքնությունը:

Ռուբիոյի ելույթից կարելի է հստակ ասել, որ արևմտյան աշխարհին կոչ է արվում հրաժարվել լիբերալիզմի ու բազմամշակութայնության չաշխատող և ուտոպիստական կառավարումից ու վերադառնալ ազգային-պահպանողական գաղափարներին:

«Ազգային շահը՝ համաշխարհային կառավարման գաղափարից վեր է»- նշել է նա:

Լսում ես՞, Նիկո՛լ: Սա հատկապես վերաբերում է քեզ, Զելենսկուն, Սահակաշվիլուն ու բոլոր այն դերակատարներին, ովքեր հանուն օտար կեղծ արժեքների՝ սեփական ազգային արժեքներն ու շահերը քայքայում ու ոտնահարում են:

Այս հարցում Ռուբիոն քննադատել է այն մոտեցումը, թե լուսավորյալ արտաքին քաղաքականությունը պետք է սեփական ժողովրդի շահերից վեր դասի «համաշխարհային հանրության» շահերը։ Նրա համոզմամբ՝ սեփական ազգին արժեքներին հավատարմությունը եսասիրություն չէ, իսկ ազգային շահերի պաշտպանությունը՝ պետության բնական պարտականությունն է։

«Արևմտյան քաղաքակրթությունը պետք է դադարի ամաչել սեփական պատմությունից»:

Ռուբիոյի կարծիքով՝ Եվրոպան կորցնում է իր կենսունակությունը՝ հատկսպես երբ հրաժարվում է իր ձեռքբերումներից կամ իր պատմությունը ներկայացնում է բացասական լույսի ներքո։

Նշեմ, որ նա միանշանակ իրավացի է, որովհետև, նման կերպ շարունակելու պարագայում՝ Եվրոպայում եվրոպացի չի մնալու, թուլանալու են իրական եվրոպական քրիստոնեական արժեքները: Ներկայիս ԵՄ-ն՝ կեղծ լիբերալիզմով կառավարողները հին ու հարուստ քաղաքակրթական մայրցամաքը վերածելու են քաոտիկ ու անդեմ զանգվածի, որն անընդունակ է լինելու ինքնուրույն զարգանալու կամ համախմբվելու:

Ռուբիոյի խոսքով՝ միայն այն դեպքում, եթե Եվրոպան և ԱՄՆ-ը պահպանեն իրենց տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական հզորությունը, կկարողանան պահպանել իրենց դերն աշխարհում։

«Մեր ընտրած ուղին կորոշի՝ Արևմուտքը կպահպանի՞ իր առաջնորդող տեղն աշխարհում, թե՞ կհաշտվի մի ապագայի հետ, որը բնութագրվում է հետընթացով, կախվածությամբ և անկմամբ»։

ԱՄՆ պետքարտուղարը խիստ քննադատել է ազգայնականության վարկաբեկումը և այն փաստը, որ «ազգային» բառն ինքնին վերածվել է վիրավորական բնորոշման։

«Ահա թե ինչու մենք քանդում էինք մեր հուշարձանները, դատապարտում մեր սեփական պատմությունը և շատ վայրերում մեր երեխաներին սովորեցնում ամաչել այն երկրների համար, որոնց ժառանգության կրողներն են նրանք։

ԱՄՆ պետքարտուղարը նախկինում ևս նախազգուշացրել էր Եվրոպային իր քաղաքական նշանակությունը կորցնելու վտանգի մասին։

Հ.Գ.

Ինձ մոտ տպավորություն է, որ այս ելույթի քննադատական մասի հիմքում, որպես օրինակ դրվել է հենց Նիկոլ Փաշինյանի վարած ապազգային քաղաքականությունը»,- նշել է նա:

Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչՄենք ձեզ կարոտել էինք․ բարի գալուստ Գոյ. թատրոնը վերադարձել է բեմ՝ «Խելագարը» ներկայացմամբԻլոն Մասկը կրկին կորցրել է տրիլիոնատիրոջ կարգավիճակըԵրկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասինՆոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ ԶաքարյանԱնընդհատ արտաքին պարտք վերցնելով հնարավոր չէ տնտեսական կայուն զարգացում ապահովել. Ծառուկյանը՝ ՀՀ տնտեսության մասինԹուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք. Փաշինյան Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարություններըՊատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելն այժմ Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինվшծ hակամարտությունը. ՂալիբաֆՄենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարությունԻ՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը․ Տիգրան ԴումիկյանԲելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոԲարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել է ՀՀ–ի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունըԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըՈւիթքոֆը և Քուշները դեռևս ծրագրում են այցելություն Ռուսաստան. ՏԱՍՍԱռաջարկում եմ COP17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկшծ առյուծի հիշատակին. Ղազարյան Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր ԴանիելյանԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի«Кавказарь». Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի և Վրաստանի քրիստոնեական ժառանգությունը՝ ձգտելով տարածաշրջանային գերիշխանությանԹրամփն առաջարկել է Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր պատվինՀնագետները պարզել են, թե ինչպես Չինաստանի հին քաղաքը կարող էր իր տեղը զիջել մյուսինԻնչն է օգնում երեխաներին հասկանալ ուրիշ մարդկանց ներաշխարհը․ գիտնականներն ուսումնասիրել են հազարավոր պատմություններԱղքատների կերակուր լինելուց մինչև թանկարժեք դելիկատես․ ինչպես միջատները դարձան համաշխարհային խոհանոցի մասԿանադացի թոշակառու կինը գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդը՝ 5 ժամ պլանկա դիրքում մնալովԵրկու շուկայի արանքում. ով է վճարում հայկական արտահանման «շրջադարձի» գինըԱյն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, ՀՀ-ինն է ու ՀՀ ժողովրդի սեփականությունն է․ Փաշինյան