ՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապoրինի դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը  բացահայտել է առանց ընդերքօգտագործման թույլտվության հանքարդյունահանման դեպք:

Վարչության 5-րդ բաժին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ ՀՀ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի անդեզիտների հանքավայրի հարակից տարածքում      իրականացվում է օգտակար հանածոների ապօրինի արդյունահանում։

Տեղեկությունները իրացնելու նպատակով հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները  ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում տեղեկությունները հաստատվել են, մասնավորապես, պարզվել է, որ ճանապարհաշինության բնագավառում գործունեություն իրականացնող ընկերությունը տվյալ տարածքում իրականացնում է անդեզիտանման լեռնային զանգվածի արդյունահանում և այդ լեռնային զանգվածը տեղափոխվում ու տեղադրվում է Շիրակի մարզի տարածքում կառուցվող ճանապարհահատվածի ենթաասֆալտային շերտում։

Պարզվել է նաև, որ հիշյալ ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման համար ընդերքօգտագործման թույլտվություն չունի և երբևէ չի էլ ունեցել։

Հանքարդյունահանման ծավալները պարզելու նպատակով, միջոցառումների շրջանակում, գրություն է ուղարկվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ 2025թ-ի  հուլիսից մինչև 2026թ-ի հուլիս ընկած ժամանակահատվածում Ախուրյան համայնքի Կառնուտ վարչական տարածքում գտնվող 10363 քառ. մետր մակերեսով տարածքից տեղահանվել է 34,691 խոր. մետր ծավալով անդեզիտանման լեռնային զանգված։

Հաշվի առնելով ձեռք բերված փաստական տվյալները և հանգամանքները՝ առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու փաստով հարուցվել է վարչական վարույթ;

Միաժամանակ, առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել նաև ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթը:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարները շահագործելուց:

Ծանուցում՝  հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչՄենք ձեզ կարոտել էինք․ բարի գալուստ Գոյ. թատրոնը վերադարձել է բեմ՝ «Խելագարը» ներկայացմամբԻլոն Մասկը կրկին կորցրել է տրիլիոնատիրոջ կարգավիճակըԵրկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասինՆոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ ԶաքարյանԱնընդհատ արտաքին պարտք վերցնելով հնարավոր չէ տնտեսական կայուն զարգացում ապահովել. Ծառուկյանը՝ ՀՀ տնտեսության մասինԹուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք. Փաշինյան Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարություններըՊատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելն այժմ Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինվшծ hակամարտությունը. ՂալիբաֆՄենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարությունԻ՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը․ Տիգրան ԴումիկյանԲելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոԲարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել է ՀՀ–ի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունըԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըՈւիթքոֆը և Քուշները դեռևս ծրագրում են այցելություն Ռուսաստան. ՏԱՍՍԱռաջարկում եմ COP17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկшծ առյուծի հիշատակին. Ղազարյան Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր ԴանիելյանԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի«Кавказарь». Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի և Վրաստանի քրիստոնեական ժառանգությունը՝ ձգտելով տարածաշրջանային գերիշխանությանԹրամփն առաջարկել է Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր պատվինՀնագետները պարզել են, թե ինչպես Չինաստանի հին քաղաքը կարող էր իր տեղը զիջել մյուսինԻնչն է օգնում երեխաներին հասկանալ ուրիշ մարդկանց ներաշխարհը․ գիտնականներն ուսումնասիրել են հազարավոր պատմություններԱղքատների կերակուր լինելուց մինչև թանկարժեք դելիկատես․ ինչպես միջատները դարձան համաշխարհային խոհանոցի մասԿանադացի թոշակառու կինը գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդը՝ 5 ժամ պլանկա դիրքում մնալովԵրկու շուկայի արանքում. ով է վճարում հայկական արտահանման «շրջադարձի» գինըԱյն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, ՀՀ-ինն է ու ՀՀ ժողովրդի սեփականությունն է․ Փաշինյան