Արդիականացվում են 2000-ից ավելի շքամուտքերի էլեկտրական ենթակառուցվածքները. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ հանրապետության մի շարք խոշոր բնակավայրերում իրականացվում է շուրջ 700 բազմաբնակարան շենքերի ավելի քան 2000 շքամուտքերի էլեկտրական ենթակառուցվածքների բարեկարգման և արդիականացման ծրագիր։ Այս մասին տեղեկացնում են ՀԷՑ-ից։
Ներդրումային ծրագրի շրջանակում հին և տեխնիկապես մաշված ներածման բաշխիչ սարքավորումները և շքամուտքերի էլեկտրական լարերը փոխարինվում են նորերով։
Կատարվող աշխատանքների արդյունքում կնվազի բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման համակարգում առաջացող անսարքությունների հաճախականությունը, կկանխարգելվեն վթարային իրավիճակները, բնակիչների համար կապահովվեն առավել անվտանգ պայմաններ, ինչպես նաև կվերականգնվի շքամուտք