Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել․ Աբրահամյան
Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«2004 թվականին տեղի ունեցած օտարման գործընթացում դատախազը «առերևույթ հանցանքի հատկանիշներ է հայտնաբերել» ու ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Դատաիրավական համակարգին իջեցված քաղաքական հանձնարարությունների ֆոնին հերթով քրեական գործեր են հարուցվում:
Այսպես որ շարունակվի, հեռու չէ այն օրը, երբ արցախյան առաջին պատերազմում հաղթանակի առնչությամբ էլ Սերժ Սարգսյանի մասնակցության ու որոշումների առիթով «առերևույթ հանցանքի հատկանիշներ» կհայտնաբերվեն, գործ կհարուցեն:
Սկզբունքորեն հա՛մ գործող կառավարիչը գոհ կլինի, հա՛մ Ալիևը»,-գրել է Աբրահամյանը:
Պետք է քննարկվի Սիսիան մտած ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ. Աբրահամյան
Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան