ՌԴ 20 քաղաքացի շարունակում է մնալ կալանավnրված նավում. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության 20 քաղաքացի շարունակում է մնալ կալանավnրված նավում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Մարիա Զախարովան։
«Այո, իսկապես, Ռուսաստանի Դաշնության 20 քաղաքացի շարունակում է գտնվել կալանավորված նավում»,- ասել է նա։
Կամերունի դրոշով նավթատարը մայիսին կալանավորվել է Հնդկաստանի ափերի մոտ՝ առևտրային վեճի պատճառով, որը կապված է նավի սեփականատիրոջ՝ տեղական վառելիքի մատակարարին ունեցած պարտքի հետ։
Այդ ժամանակվանից նավը, որի վրա գտնվում են 23 նավաստիներ, խարսխված է Պարադիպ նավահանգստի շրջանում։
Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց 3 ամիս ժամկետով տնային կալանքով