Ռուսաստանը երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցում սպասում է Հայաստանի արձագանքին. Օվերչուկ
Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին՝ Երևասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման ընկած՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիայում գտնվող երկու հատվածների վերականգնման առաջարկին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել և աջակցել այդ երկու հատվածների վերականգնմանը՝ տրանսպորտային կապն ապահովելու նպատակով։
«Այս որոշումները մեր երկրում նախագահի մակարդակով ընդունվել են դեռ հունվարին, և մենք սպասում ենք, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի»,- ասել է Օվերչուկը։
Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսվում են կարևոր հանդիպումներ, որոնք կարող են առաջ մղել հարցը։
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. «Ուժեղ Հայաստան»-ի ուղերձը՝ ուսուցչի օրվա առթիվ
Հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ Օվերչուկ
Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ Հայաստանին