Եթե մենք չհաղթենք, դեմոկրատները վերջում իմ նկատմամբ իմպիչմենթի գործընթաց կսկսեն. Թրամփ
Եթե մենք չհաղթենք, դեմոկրատները վերջում իմպիչմենթ կհայտարարեն ինձ: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Օկլահոմա նահանգում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ամեն ինչ հիանալի ենք անում, երբ ես ցուցակում եմ: Իսկ երբ ես ցուցակում չեմ, մարդիկ այդքան էլ ակտիվորեն չեն գնում քվեարկելու: Ձևացրեք, թե ես առաջադրվում եմ, խնդրում եմ: Պարզապես ձևացրեք։ Եվ եթե մենք չհաղթենք, դեմոկրատները վերջում իմպիչմենթ կհայտարարեն ինձ», - ասել է ԱՄՆ նախագահը:
Նշենք, որ Թրամփն ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահն է, որի նկատմամբ իմպիչմենթի ընթացակարգ են սկսել երկու անգամ։ Այս իրադարձությունները տեղի են ունեցել պետության ղեկավարի պաշտոնում նրա առաջին ժամկետի ընթացքում՝ 2019 և 2021 թվականներին: Երկու անգամն էլ իմպիչմենթը մերժվել է Կոնգրեսի Սենատում:
10 միլիոն դոլարանոց հարսանիք. Թրամփի նախկին փաստաբան Ալինա Հաբան ամուսնացել է թուրք միլիարդատիրոջ հետ