ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրման ծառայության մատուցումը
Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսական հիմնարկները Ռուսաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրման ծառայությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնում են, որ դադարեցումը պայմանավորված է Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ։
Ծառայությունների վերսկսման ժամկետների վերաբերյալ դեսպանությունը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի։