Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ
Սեպտեմբերի 24-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նա կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով զոհվել էր պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Հայաստանը 2027 թվականին պաշտպանական ծախսերը կավելացնի 47 միլիարդ դրամով