Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Երուսաղեմի Մամիլա թաղամասում Յոմ Կիպուրի օրը հարձակվել են 9-ամյա հայ քրիստոնյա տղայի վրա. չարագործը կծու սպրեյ է փչել երեխայի աչքերին միայն նրա համար, որ հրեական սրբազան տոնին նա ականջակալներով հեծանիվ է քշելիս եղել։ Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին, հայտնում է The Times of Israel-ը։
Իրավապահների տեղեկություններով՝ ձերբակալվածը 22 տարեկան երիտասարդ է Երուսաղեմի մերձակա Գանեյ Մոդիին բնակավայրից, որտեղ հիմնականում ծայրահեղ պահպանողական հրեաներ (հարեդիմ) են ապրում։
Իրավապահները հայտնել են, որ կասկածյալին ձերբակալել են Իսրայելի հյուսիսում, որտեղ նա թաքնվում էր վերջին մի քանի օրերին։
Օրենքը միայն նրանց դեմ է գործում, ովքեր ձեռնտու չեն Փաշինյանին․ «Փաստ»