Մամուլի տեսություն

Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում առաջիկայում կարող է հերթական ուշագրավ զարգացումը լինել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանն ու Մոսկվան զուգահեռաբար քննարկում են միմյանց երկրներում իրենց դեսպանների փոխարինման հարցը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մոսկվայում արդեն նոր թեկնածու են փնտրում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխարինելու համար։ Միաժամանակ Երևանում արագացված գործընթաց է ընթանում՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի փոխարինման ուղղությամբ։

Ուշագրավն այն է, որ, ըստ իշխանական աղբյուրների, երկու կողմի դժգոհություններն էլ կապված են հենց դեսպանների աշխատանքի արդյունավետության հետ։

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ ռուսական կողմում այն կարծիքն է ձևավորվել, որ Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում չի կարողացել անհրաժեշտ մակարդակի հարաբերություններ կառուցել և արդյունավետորեն աշխատել Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ պատճառով Մոսկվայում քննարկվում է նրան փոխարինելու հարցը։

Հայկական կողմում իրավիճակը, ըստ մեր աղբյուրների, որոշակիորեն հայելային է։ Երևանում դժգոհ են Գուրգեն Արսենյանի աշխատանքից և, մասնավորապես, այն հանգամանքից, որ նա չի կարողացել հայ-ռուսական հարաբերությունների դաշտում ապահովել այն արդյունքը, որն ակնկալվում էր նրանից։

Այսինքն՝ ստացվում է բավական ուշագրավ իրավիճակ․ երկու երկրների մայրաքաղաքներում էլ դեսպանների աշխատանքի արդյունավետության հարց է բարձրացվել, և երկու կողմերն էլ սկսել են նոր թեկնածուների որոնման գործընթաց։

Հատկանշական է, որ Գուրգեն Արսենյանի հնարավոր հետկանչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռևս օգոստոսին։ Այդ ժամանակ մեր իշխանական աղբյուրները փոխանցել էին, որ Արսենյանի հետկանչի որոշումն արդեն կայացված է։ Սակայն մինչ այս պահը նա շարունակում է պաշտոնապես զբաղեցնել Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։

Ավելին՝ սեպտեմբերի 24-ին Արսենյանը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը և միջպետական երկխոսության հեռանկարները։

Սերգեյ Կոպիրկինի շուրջ ևս վերջին ամիսներին բավական ուշագրավ զարգացումներ են եղել։ Մայիսին ՌԴ ԱԳՆ-ն նրան խորհրդակցությունների նպատակով կանչել էր Մոսկվա։ Դեսպանը հետագայում վերադարձել էր Երևան և շարունակել պաշտոնավարել։

Սակայն այժմ, ըստ «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների, Կոպիրկինի փոխարինման հարցը կրկին օրակարգում է, և Մոսկվան արդեն դիտարկում է նրա հնարավոր փոխարինողներին։

Այս ամենի ֆոնին ուշագրավ է նաև այն, որ երկու երկրների հարաբերություններում վերջին շրջանում մի շարք զգայուն հարցեր են կուտակվել։ Հետևաբար, եթե դեսպանների փոփոխության գործընթացն իսկապես ավարտին հասցվի, այն կարող է դիտարկվել ոչ միայն որպես կադրային սովորական փոփոխություն, այլև որպես Երևան-Մոսկվա հարաբերություններում դիվանագիտական աշխատանքի նոր փուլ սկսելու փորձ։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկու ուղղություններով էլ գործընթացը դեռ շարունակվում է։ Թեկնածուների հարցում վերջնական որոշումներ, ըստ մեր աղբյուրների, դեռ չկան, սակայն քննարկումներն ակտիվ են։

Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ, եթե գործընթացը չխոչընդոտվի, ապա մինչև տարեվերջ Հայաստանը և Ռուսաստանը կարող են միմյանց երկրներում նոր դեսպաններ ունենալ։

Այս պահին պաշտոնապես ոչ Երևանը, ոչ Մոսկվան դեսպանների փոփոխության մասին որոշում չեն հայտարարել։ Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնական աղբյուրներում Արսենյանն ու Կոպիրկինը դեռևս ներկայացվում են որպես գործող դեսպաններ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչՄենք ձեզ կարոտել էինք․ բարի գալուստ Գոյ. թատրոնը վերադարձել է բեմ՝ «Խելագարը» ներկայացմամբԻլոն Մասկը կրկին կորցրել է տրիլիոնատիրոջ կարգավիճակըԵրկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասինՆոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ ԶաքարյանԱնընդհատ արտաքին պարտք վերցնելով հնարավոր չէ տնտեսական կայուն զարգացում ապահովել. Ծառուկյանը՝ ՀՀ տնտեսության մասինԹուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք. Փաշինյան Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարություններըՊատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելն այժմ Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինվшծ hակամարտությունը. ՂալիբաֆՄենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարությունԻ՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը․ Տիգրան ԴումիկյանԲելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոԲարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել է ՀՀ–ի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունըԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըՈւիթքոֆը և Քուշները դեռևս ծրագրում են այցելություն Ռուսաստան. ՏԱՍՍԱռաջարկում եմ COP17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկшծ առյուծի հիշատակին. Ղազարյան Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր ԴանիելյանԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի«Кавказарь». Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի և Վրաստանի քրիստոնեական ժառանգությունը՝ ձգտելով տարածաշրջանային գերիշխանությանԹրամփն առաջարկել է Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր պատվինՀնագետները պարզել են, թե ինչպես Չինաստանի հին քաղաքը կարող էր իր տեղը զիջել մյուսինԻնչն է օգնում երեխաներին հասկանալ ուրիշ մարդկանց ներաշխարհը․ գիտնականներն ուսումնասիրել են հազարավոր պատմություններԱղքատների կերակուր լինելուց մինչև թանկարժեք դելիկատես․ ինչպես միջատները դարձան համաշխարհային խոհանոցի մասԿանադացի թոշակառու կինը գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդը՝ 5 ժամ պլանկա դիրքում մնալովԵրկու շուկայի արանքում. ով է վճարում հայկական արտահանման «շրջադարձի» գինըԱյն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, ՀՀ-ինն է ու ՀՀ ժողովրդի սեփականությունն է․ Փաշինյան