Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի թունավորման ախտանշաններով տեղափոխել են հիվանդանոց
Այսօր սեպտեմբերի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկից 7 երեխա տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեխաների մոտ զգացվել է թուլություն, սրտխառնոց ու հիմա բժիշկներն իրենց հսկողության տակ են վերցրել երեխաներին։
Այս պահին ոստիկանները պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը, և թե որ դպրոցից են տեղափոխվել։