«Համակրանք էր»․ Ավետ Բարսեղյանն անդրադարձել է Անի Ամիրյանի հետ հարաբերություններին
Անի Ամիրյանը և Ավետ Բարսեղյանը տարիներ առաջ սիրային հարաբերություններ են ունեցել, սակայն նրանց կապը հետագայում վերածվել է ընկերության, որը պահպանվել է մինչ օրս։ Նրանք խոսել են այդ հարաբերությունների, բաժանման և միմյանց հանդեպ իրենց այսօրվա վերաբերմունքի մասին։
Ամալյա Հովհաննիսյանի «LIFE
Նա ընդգծել է, որ այսօր շատ մտերիմ հարաբերություններ ունի նաև Ավետի կնոջ՝ Անի Քաթաբյանի հետ, ինչպես նաև նրանց ընտանիքի հետ։
Հաղորդավարի դիտարկմանը, թե սիրավեպից հետո միշտ չէ, որ հնարավոր է պահպանել ընկերությունը, Անի Ամիրյանը նշել է, որ իրենց դեպքում դա հնարավոր է եղել հենց այն պատճառով, որ սկզբում եղել է ընկերությունը։
«Մենակ ես չեմ արել դա։ Եվ էլի կրկնվեմ, քանի որ ի սկզբանե եղել է ընկերություն, հետո է վերաճել սիրավեպի։ Չգիտեմ՝ կարո՞ղ եմ դրան սիրավեպ անվանել, պարզապես ինչ-որ այսպես համակրանք երևի։ Հետևաբար երևի երկուստեք կարողացել ենք դա պահպանել»,- նշել է նա։
Անիի խոսքով՝ այդ հարցում կարևոր է եղել նաև Ավետի վերաբերմունքը։
«Նաև Ավետն է շատ խելացի, կիրթ մոտեցել ու հասկացել, որ ամեն մեկս մեր ճանապարհներն ունենք անձնական, բայց միևնույն է՝ այդ հիմքում ընկած ընկերությունը փորձել ենք ինչքան հնարավոր է պահել»,- ասել է նա։
Իսկ Ավետ Բարսեղյանը, Ամալյա Հովհաննիսյանի «Դեպի արմատներ» հաղորդման շրջանակում խոսելով Անի Ամիրյանի հետ հարաբերությունների մասին, նշել է, որ այդ բաժանումից հետո իր համար վերականգնվելը հեշտ չի եղել։
«Ի դեպ, քո եթերում ասեմ՝համակրանք, այդ բառը ասեմ, ռևանշ լինեմ։ Դա համակրանք էր։ Անի Ամիրյանը հինգ տարվա սիրուն սերը…ի՞նչ բառով ասա՞ց, ես էլ այդ բառը ասեմ»,- ասել է Ավետը։
ROOM» հաղորդման շրջանակում Անի Ամիրյանը, խոսելով այն մասին, թե ինչու էին ժամանակին խուսափում իրենց հարաբերությունների մասին հրապարակայնորեն խոսելուց, նշել է, որ իրենց բախտը բերել է այն առումով, որ այդ տարիներին սոցիալական ցանցերն ու համացանցը ներկայիս չափով զարգացած չէին։
«Ավետի հետ գուցե չենք ասել կամ չենք շատ խոստովանել, որովհետև ի սկզբանե մեր հիմքը եղել է ընկերությունը։ Այդ հանդիպումներից զատ շատ լավ ընկերներ ենք եղել և մինչև հիմա մնում ենք։ Բայց այո, եղել է սիրավեպ, որը վերածվեց ընկերության»,- պատմել է Անի Ամիրյանը։
Ավետը նաև նշել է, որ Անիի հետ հարաբերություններն իր կյանքի ամենաերկար և գեղեցիկ սիրային զգացողությունն է եղել։
«Ես մինչև հիմա էլ շատ սիրում եմ բոլոր այն մարդկանց ու Անիին հատկապես, որովհետև ամենաերկար տարիների սիրուն զգացողությունը իր հետ եմ ունեցել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ տարիների ընթացքում իրենց հարաբերություններում թշնամանք չի եղել, և ինքը ուրախ է Անիի այսօրվա կյանքի համար։
«Երջանիկ եմ, որ ինքը հիմա ոտքի կանգնած, թեկուզ բաժանված վիճակում, բայց ոտքի կանգնած սիրուն ապրում է իր Մարտայի հետ իր կյանքը ու հաստատ ինքը այն աղջիկն է, որը գտնելու է իր իսկական, ամուր ու կայուն սերը»,- նշել է Ավետը։
Անդրադառնալով իրենց բաժանության պատճառներին՝ նա նաև իր վարկածն է ներկայացրել՝ նշելով, որ այդ շրջանում ինքն առանձնապես հեշտ վիճակում չի եղել։
«Երևի թե Անին պատրաստ չէր ինձ ընկալելու այն վիճակում, որում ես կայի։ Ես այդ ժամանակ, այո, հունից դուրս եկած, շատ էմոցիոնալ, խառը վիճակում էի։ Կարծում եմ՝ դա է եղել խնդիրը»,- ասել է Ավետը։
Այսօր, տարիներ անց, երկուսն էլ խոսում են միմյանց մասին ջերմությամբ՝ ընդգծելով, որ սիրային հարաբերություններից հետո իրենց հաջողվել է պահպանել ընկերական կապը։