Իրավունք

Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2016-ից 2024 թվականների ընթացքում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գլխավոր և ավագ մասնագետների պաշտոնները զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 597 օր առանց օրինական հիմքերի աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում ստացել է իր անվամբ ելքագրված աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ՝ այդ կերպ խարդախության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.051.470 ՀՀ դրամ:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետի պաշտոնները զբաղեցրած անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, միջոցներ չեն ձեռնարկել հիշյալ ծառայողի կողմից աշխատանքի չհաճախելու հանգամանքը արձանագրելու կապակցությամբ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ պետերի պաշտոնները զբաղեցրած անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-ին մասի 2-րդ կետով և 441-րդ հոդվածի 1-ին մասով: Հանցագործությամբ պատճառված վնասը՝ 9.051.470 ՀՀ դրամն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իշխանությունները նախատեսում են երեխայի խնամքի նպաստի միասնական չափ սահմանելՓաշինյանի քննադատությունից հետո «Կինոմոսկվան» խոստանում է «առավել հետևողական լինել»Ոսկու գինը նոյեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ տրոյական ունցիան 3,7 հազար դոլարըՎիեննայում գիշերը ինչ–որ magic է տեղի ունեցել, «չըլմփ–չըլմփ»–ներն այլեւս չկան. Աննա Հակոբյանը կրկին ակնարկել է ԱվինյանինԱյսօր աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել. Շրջակա միջավայրի նախարարԱՆ–ի հայտարարությունը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Հայաստանի դատավորների միության դիրքորոշման մասինԷրդողանն աջակցել է «Բեշիքթաշին» Վրաստանում տեղի ունեցած բախումներից հետոԲաքվի բռնшպետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան. Վարդան ՈսկանյանԻշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրnւթյունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. «տուն է՝ թող լինի» սկզբունքով. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրության տեքստը դեռ չեմ ստացել, քունս չի տանում. դատական նիստի ավարտին կատակել է Ռոբերտ ՔոչարյանըՎերջին մեկ տարում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ ԱլիևԿեղտաջրերը՝ որպես արժեքավոր հումք. գիտնականները գտել են մեկ հարվածով երկու բնապահպանական խնդիր լուծելու եղանակՆոր սահմանադրության նախագիծը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին արտահանձնել Ադրբեջանին․ ԽուդոյանՔննիչին մեղադրում են ոսկյա և ադամանդե շախմատի խաղաքարեր, թանկարժեք զարդեր հափշտակելու մեջ.Քննչական մարմնի աշխատակցի պարտականությունն է ապահովել քրեական վարույթների շրջանակում ձեռք բերված ապացույցների պահպանումը։ Սակայն, ըստ մեղադրանքի, քննիչ Հ. Մարդյանն իԱյսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել. ԱբրահամյանԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». ԼուկաշենկոԸնդդիմությունն ունի իր առջև դրված ընտրություն. կա՛մ թույլ տալ, որ ժողովուրդը հանրաքվեով իր ձայնն արտահայտի, կա՛մ կգնանք արտահերթ ընտրությունների. ՄանավազյանՀայաստանը երկարակեցության ռեկորդ է սահմանել. տարածաշրջանի երկրների համեմատ՝ մենք առաջատար ենք. Տիգրան Դումիկյան Արարատ Միրզոյանը և ԱՄՆ հատուկ բանագնացը քննարկել են G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերը և կարևորել են ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկըԻնչպես կանխատեսելի էր՝ ալիևյան սահմանադրության նախագիծ, նոր Սահմանադրություն ընդունելու որևէ այլ հիմնապատճառ ներկայացված չէ. Գոհար ՄելոյանՓրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՀպարտ եմ, ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար. Թրամփը՝ ԹՐԻՓՓ գործնական փուլի պաշտոնական մեկնարկի ուղերձումԹՐԻՓՓ-ը բացի Ադրբեջանը և Նախջևանը իրար հետ կապելուց, ՀՀ-ի համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից է. Փաշինյանի ուղերձըՀին Հայաստանի մշակութային Ժառանգությունը՝ Աթենքի Ակրոպոլիսի թանգարանումԿԳՄՍ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին2027 թվականին ԿԳՄՍ նախարարությանը նախատեսվում է հատկացնել ավելի քան 435 մլրդ դրամ․ ԱնդրեսյանՓաշինյանը կմասնակցի G20-ի նիստինԻշխանությունները մտադիր են վերացնել պետական ծառայողների «Սոցիալական փաթեթ» ծրագիրըՆախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ