Մամուլի տեսություն

Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Լևոն Քոչարյան

ՀՀ Ազգային ժողովի 9-րդ գումարման անդրանիկ նստաշրջանի ընթացքում «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը և դրան հաջորդած բանավեճը դարձել են խորհրդարանի ամենաթեժ դրվագներից մեկը:
 
Լևոն Քոչարյանն իր ելույթի ընթացքում բջջային հեռախոսով միացրել է 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի ձայնագրությունը։ Ձայնագրության մեջ Փաշինյանը ցուցարարներին կոչ էր անում ինքնապաշտպանության նպատակով քարեր վերցնել և բարիկադներ կազմել։
 
Քոչարյանը շեշտել է, որ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հնչեցնում էր այդ կոչերը, դեռևս ոչ մի զոհ չկար, իսկ առաջին զոհը եղել է ոստիկանության աշխատակից։
 
Պատգամավորը հայտարարել է, որ ինքը չի վիճարկում այն փաստը, որ Մարտի 1-ին հնարավոր է անմեղ մարդիկ ձերբակալված կամ կալանավորված լինեն։ Սակայն, ըստ նրա, «Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել և անմեղ տեղը չի ձերբակալվել»։
Նա հավելել է, որ անձամբ շատ է ցավում այդ ողբերգական օրվա և տեղի ունեցած բոլոր զոհերի համար։

Նիստը վարող ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը Լևոն Քոչարյանի ելույթից հետո հանդես է եկել կտրուկ պատասխանով՝ անդրադառնալով նրա հոր՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։

 Ռուբինյանը նշել է, որ հավաքված քաղաքացիները ոչ թե հարձակվում էին, այլ ինքնապաշտպանվում էին։ Նա բառացիորեն ասել է. «Ինքնապաշտպանվում էին... ձեզնից չէ, ձեր հորից էին պաշտպանվում»։

Ռուբինյանի պնդմամբ՝ 2008թ․ մարտի 1-ի առավոտյան ժամը 06:00-ին Ազատության հրապարակում եղել է առավելագույնը 100-200 մարդ, որոնց մեծ մասը քնած է եղել։ Նրա ձևակերպմամբ՝ «Հատուկ ջոկատայինները եկել են ու սկսել բոլորին դուբինկաներով զխկել ու լարել։ Ի՞նչ էին արել էդ մարդիկ»։

Դիմելով Լևոն Քոչարյանին՝ ԱԺ նախագահը հավելել է. «Ձեր տանը երևի միայն Հ1-ն (Հանրային հեռուստաընկերությունը) էր միացված»՝ ակնարկելով, որ Քոչարյանների ընտանիքը միտումնավոր չի տեսել կամ չի ցանկացել տեսնել իրականությունը։

Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչՄենք ձեզ կարոտել էինք․ բարի գալուստ Գոյ. թատրոնը վերադարձել է բեմ՝ «Խելագարը» ներկայացմամբԻլոն Մասկը կրկին կորցրել է տրիլիոնատիրոջ կարգավիճակըԵրկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասինՆոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ ԶաքարյանԱնընդհատ արտաքին պարտք վերցնելով հնարավոր չէ տնտեսական կայուն զարգացում ապահովել. Ծառուկյանը՝ ՀՀ տնտեսության մասինԹուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք. Փաշինյան Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարություններըՊատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելն այժմ Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինվшծ hակամարտությունը. ՂալիբաֆՄենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարությունԻ՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը․ Տիգրան ԴումիկյանԲելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոԲարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել է ՀՀ–ի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունըԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըՈւիթքոֆը և Քուշները դեռևս ծրագրում են այցելություն Ռուսաստան. ՏԱՍՍԱռաջարկում եմ COP17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկшծ առյուծի հիշատակին. Ղազարյան Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր ԴանիելյանԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի«Кавказарь». Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի և Վրաստանի քրիստոնեական ժառանգությունը՝ ձգտելով տարածաշրջանային գերիշխանությանԹրամփն առաջարկել է Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր պատվինՀնագետները պարզել են, թե ինչպես Չինաստանի հին քաղաքը կարող էր իր տեղը զիջել մյուսինԻնչն է օգնում երեխաներին հասկանալ ուրիշ մարդկանց ներաշխարհը․ գիտնականներն ուսումնասիրել են հազարավոր պատմություններԱղքատների կերակուր լինելուց մինչև թանկարժեք դելիկատես․ ինչպես միջատները դարձան համաշխարհային խոհանոցի մասԿանադացի թոշակառու կինը գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդը՝ 5 ժամ պլանկա դիրքում մնալովԵրկու շուկայի արանքում. ով է վճարում հայկական արտահանման «շրջադարձի» գինըԱյն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, ՀՀ-ինն է ու ՀՀ ժողովրդի սեփականությունն է․ Փաշինյան