Դավիթ Թադևոսյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նոր նախարար
Դավիթ Թադևոսյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նոր նախարար: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը` հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը:
Մինչ այս նշանակումը Դավիթ Թադևոսյանը զբաղեցնում էր Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գործող «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։
Նրա անունը ոլորտում սկսեց շրջանառվել 2025 թվականի մարտից, երբ այն ժամանակվա ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի՝ Նորատուս կատարած այցի ժամանակ անձամբ ներկայացրեց կայանի տեխնիկական հնարավորություններն ու զարգացման ծրագրերը։
Այս պաշտոնում Դավիթ Թադևոսյանը փոխարինում է Մխիթար Հայրապետյանին, ով ԲՏԱ նախարարությունը ղեկավարում էր 2023 թվականի դեկտեմբերից: