209 հոգի դուրս է մնացել դրական գնահատականներով․ ԳԹԿ փոխտնօրեն
Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրենի հայտարարության համաձայն՝ բուհերի ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքներով 209 դիմորդ ստացել է դրական միավորներ, սակայն մնացել է մրցույթից դուրս։
Այս դիմորդները հիմնականում հայտագրել են բարձր մրցակցություն ունեցող ֆակուլտետներ, որտեղ տեղերը սահմանափակ են եղել, և նրանց հավաքած դրական միավորները չեն բավարարել տվյալ մասնագիտության անցողիկ շեմը հաղթահարելու համար:
Դրական միավորներ ստացած, բայց մրցույթից դուրս մնացած բոլոր 209 դիմորդները հնարավորություն ունեն մասնակցելու ընդունելության լրացուցիչ՝ թափուր տեղերի փուլին։ Նրանք կարող են իրենց հավաքած բալերով դիմել այն բուհեր ու մասնագիտություններ, որտեղ հիմնական փուլից հետո ազատ տեղեր են մնացել: