Օգոստոսի 28-ից Աէրոֆլոտը կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի Մոսկվայից Գյումրի
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը պաշտոնապես սկսում է ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնել Կրասնոդարից դեպի Գյումրի:
Չվերթների մանրամասները՝
- Մեկնարկի ամսաթիվը․ Չվերթները կսկսվեն օգոստոսի 28-ից։
- Հաճախականությունը․ Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին։
- Ինքնաթիռի տեսակը․ Չվերթներն իրականացվելու են հարմարավետ Airbus A320 օդանավերով։
- Սպասարկման դասերը․ Ուղևորներին հասանելի կլինեն երկու դասի տոմսեր՝ «Էկոնոմ» և «Բիզնես»։
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը դառնում է «Աերոֆլոտի» հերթական միջազգային ուղղությունը Կրասնոդարից (Երևանի, Ստամբուլի և Դուբայի կողքին)։ Այս պահին տոմսերի վաճառքն արդեն բաց է: