«Այդ հարցը պետք է լուծվի». Փաշինյանը՝ հայկական երկաթուղու մասին
«Այդ հարցը պետք է լուծվի». Փաշինյանը՝ հայկական երկաթուղու մասին
«Երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել Պուտինի հետ հեռախոսազրույցում, բայց մեր դիրքորոշումը նույնն է, դա մեր սեփականությունն է և ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Ես ուզում եմ շատ հստակ լինել էս հարցով, այլընտրանք չկա սրան: Էդ հարցը պետք ա լուծվի, ես ուզում եմ շատ հստակ լինի»,-հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
«Մենք ուզում ենք բարեկամական ձևով էդ խնդիրը լուծենք, բայց նաև այդ խնդիրը բոլոր դեպքերում պետք է բարեկամական ձևով լուծենք, բայց նաև կարող է հարց ծագել, որ մենք դե յուրե որոշում կայացնենք, թե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում կքննարկենք»,-նշել է նա:
Վարչապետ Փաշինյանը դեռ փետրվարին էր հայտարարել հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը: Վարչապետը խոսել էր նաև Հայաստանը շրջանցելու հնարավոր վտանգի մասին: