Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ կայացած նիստի ընթացքում քննարկվել են հարկային վարչարարության արդիականացման, ստվերի դեմ պայքարի և ռիսկերի վերլուծության համակարգերի կատարելագործման առանցքային հարցերը:
Կարևորվել է ժամանակակից թվային գործիքների, մեծածավալ տվյալների (Big Data) մշակման և արհեստական բանականության կիրառումը ռիսկերի առավել ճշգրիտ բացահայտման համար։
Շեշտվել է հարկ վճարողների կամավոր կարգապահության խթանումը և մարդակենտրոն մոտեցման ամրապնդումը՝ վախ ներշնչող մարմնից դեպի հանրային ծառայություն մատուցող կառույցի անցնելու համատեքստում։
Անդրադարձ է կատարվել բարձր ստվերայնություն ունեցող ոլորտներում (օրինակ՝ բջջային հեռախոսների, վառելիքի և առևտրի շուկաներում) իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքերի կանխարգելմանը։
ՊԵԿ նախագահի փոխանցմամբ՝ իրականացվող բարեփոխումների շնորհիվ 2026 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել են առաջանցիկ արդյունքներ․ հարկային և մաքսային մուտքերն աճել են շուրջ 15 տոկոսով։