Տնտեսագետ Աղասի Թավադյանի գնահատմամբ՝ մեր շուկան պետք է դիֆերսիֆիկացվի
Տնտեսագետ Աղասի Թավադյանն այսօր ասել է՝
Այնպես չէ, որ մեր արտադրանքը պետք է միայն ՌԴ շուկայի համար լինի, սակայն եթե մենք խոսում ենք սանկցիաների տակ գտնվող ապրանքների մասին, ապա դրանք՝ միջինը 90 տոկոսը նախատեսված է եղել ՌԴ շուկայի համար։ Ի սկզբանե, հաշվարկն այն է, որ այս սանկցիաները կլինեն մինչև ընտրությունների ավարտը և դրանից հետո իրավիճակը կհանդարտվի, սակայն տեսնում ենք, որ այն շարունակվում է և այս իրավիճակը ձեռնտու չէ մեր կառավարությանը, որի մասին խոսում է նաև այդ հեռախոսազրույցը»։
Ինչ վերաբերում է կաթնամթերքի մասով սանկցիաներին, Թավադյանը նշել է, որ այն ընդհանուր արտահանման մեջ այդքան մեծ տեղ չի զբաղեցնում.
«Հիմնականում տուժում են միրգ արտահանողները, կտրած ծաղիկ արտահանողները և ձկնամթերք արտահանողները։ Կտրած ծաղիկների բիզնեսը զարգացել է ՌԴ շուկա արտահանելու համար, իմաստ չունի այն ԵՄ արտահանելու։ ՌԴ եվրոպական ծաղիկները մուտք չունեն սանկցիաների պատճառով, մենք եվրոպական սոխուկները բերում ենք Հայաստան, այստեղ աճեցնում ենք և ուղարկում ենք ՌԴ, այդ տեսանկյունից բավականին շահույթ բերող բիզնես է։ Եթե այս խնդիրը չլուծվի, մեր ծաղկի բիզնեսը, որը բավականին մեծ աճ է գրանցել, մեծ խնդիրների առաջ կկանգնի։ Երկրորդը ձկնաբուծությունն է, որը նույնպես մեծ խնդիրների առաջ է կանգնած և կարելի է ակնկալել, որ տարվա վերջում, երբ այս ամենը ամփոփվի, ձկնաբուծարանների մեծ մասը փակված կլինի»։