ԿԸՀ–ն մերժեց Դատախազության միջնորդությունը` Նարեկ Կարապետյանը չի կալանավորի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես մերժեց Գլխավոր դատախազության միջնորդությունը, ինչի արդյունքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի և կմնա ազատության մեջ։
Այսօր կայացած նիստում ԿԸՀ-ն կայացրեց երկու տարբեր որոշումներ:
Առաջին որոշմամբ, ԿԸՀ-ն բավարարեց դատախազության առաջին հայցը և զրկեց Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչը իրավապահներին հնարավորություն է տալիս նրան ներգրավել որպես մեղադրյալ: Երկրորդ քվեարկությամբ հանձնաժողովը դեմ արտահայտվեց նրան ազատությունից զրկելու միջնորդությանը։ Դատախազության այս պահանջը անհրաժեշտ քանակի ձայներ չհավաքեց։
Առաջիկայում քննչական մարմինները կարող են շարունակել քննչական գործողությունները և առաջադրել մեղադրանք (ՀՀ ՔՕ 449-րդ հոդվածի 1-ին մասով՝ այլ երկրի քաղաքացիությունը թաքցնելու վերաբերյալ), սակայն կալանքը՝ որպես խափանման միջոց, չի կարող կիրառվել մինչև օգոստոսի 2-ի ԱԺ անդրանիկ նիստը։