Մամուլի տեսություն

Կրթության որակը նվազում է․ այս տարի բուհերում 3100 թափուր տեղ է մնացել, դիմորդների միայն 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ․ Մխիթարյան

Այս տարի բուհերում ընդունելության արդյունքներով 3100 թափուր տեղ է մնացել, որից 250-ը պետական պատվերով նախատեսված անվճար տեղերն են։ Դա նշանակում է, որ պետությունը գումար է հատկացրել, բայց ուսանողը չի եկել բուհ։ Այս մասին նշել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Նա ընդգծել է, որ 2017 թվականից սկսած պետական բուհեր ընդունվողների թիվն անընդհատ նվազում է։

«2017 թվականին բուհեր ընդունվել է 17 000-ից ավելի ուսանող, իսկ այսօր՝ 10 000-ից քիչ։ Մյուս տարի այդ թիվը մոտավորապես կկրկնակի նվազի, որովհետև նվազման միտումն անընդհատ պահպանվում է։ Սրա վրա մի քանի գործոն է ազդում։ Առաջինը դեմոգրաֆիական վիճակն է, այդ թվում՝ արտագաղթը, որովհետև այդ տարիքի շատ երիտասարդներ պարզապես հեռանում են Հայաստանից։

Բացի դրանից՝ ծնելիությունն անընդհատ նվազում է։ Օրինակ, 2025 թվականին, եթե չեմ սխալվում, ծնվել է 32 000 երեխա, մինչդեռ դրանից երեք տարի առաջ՝ 37 000։ Պատկերացնում եք, թե ինչ տեմպերով է անկումը։

Հաջորդ խնդիրը ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակն է։ Մեր դիմորդներից շատերը սոցիալապես անապահով ընտանիքներից են և պատրաստ չեն վճարել ուսման համար, դրա համար էլ պարզապես չեն դիմում։

Հաջորդ խնդիրը անգրագիտության աննախադեպ մակարդակն է։ Այս տարի դիմորդների ընդամենը 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ։ Անցած տարի այդ ցուցանիշը 67% էր։ Սա նշանակում է, որ դիմորդների գրեթե կեսը չի կարողանում նույնիսկ երկու քննությունից նվազագույն դրական գնահատական ստանալ։

Եվ այս ամենը բերում է այն եզրահանգման, որ կրթության համակարգը կառավարման տեսանկյունից գտնվում է անհուսալի ձեռքերում։ Մարդիկ են, որոնք որևէ հետագիծ չունեն այս ոլորտում, եկել են ու որոշումներ են կայացնում, և այդ որոշումների արդյունքում մեր երիտասարդներից շատերը պարզապես չեն գնում բարձրագույն կրթություն ստանալու»։

Նա ընդգծել է, որ ավելի քան 100 մասնագիտություններով այս տարի որևէ դիմորդ չի եղել, իսկ մոտ 50 մասնագիտություններով ընդամենը 1 կամ 2 դիմորդ է եղել։
Փորձագետի գնահատմամբ՝ իրավիճակը փոխելու համար պետք է փոխվի ընդունելության կարգը։

Մխիթարյանը նաև առանձնացրել է, որ դիմորդները դարձել են ավելի պրագմատիկ և ընտրում են այն մասնագիտությունները, որոնց շնորհիվ հետագայում կարող են հեշտությամբ մուտք գործել աշխատաշուկա։ Նրանց այլևս չի հետաքրքրում, թե պետությունն այս կամ այն մասնագիտության վերաբերյալ ինչ հայտարարություններ է անում։

Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչՄենք ձեզ կարոտել էինք․ բարի գալուստ Գոյ. թատրոնը վերադարձել է բեմ՝ «Խելագարը» ներկայացմամբԻլոն Մասկը կրկին կորցրել է տրիլիոնատիրոջ կարգավիճակըԵրկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասինՆոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ ԶաքարյանԱնընդհատ արտաքին պարտք վերցնելով հնարավոր չէ տնտեսական կայուն զարգացում ապահովել. Ծառուկյանը՝ ՀՀ տնտեսության մասինԹուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք. Փաշինյան Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարություններըՊատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելն այժմ Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինվшծ hակամարտությունը. ՂալիբաֆՄենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարությունԻ՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը․ Տիգրան ԴումիկյանԲելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոԲարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել է ՀՀ–ի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունըԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըՈւիթքոֆը և Քուշները դեռևս ծրագրում են այցելություն Ռուսաստան. ՏԱՍՍԱռաջարկում եմ COP17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկшծ առյուծի հիշատակին. Ղազարյան Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր ԴանիելյանԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի«Кавказарь». Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի և Վրաստանի քրիստոնեական ժառանգությունը՝ ձգտելով տարածաշրջանային գերիշխանությանԹրամփն առաջարկել է Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր պատվինՀնագետները պարզել են, թե ինչպես Չինաստանի հին քաղաքը կարող էր իր տեղը զիջել մյուսինԻնչն է օգնում երեխաներին հասկանալ ուրիշ մարդկանց ներաշխարհը․ գիտնականներն ուսումնասիրել են հազարավոր պատմություններԱղքատների կերակուր լինելուց մինչև թանկարժեք դելիկատես․ ինչպես միջատները դարձան համաշխարհային խոհանոցի մասԿանադացի թոշակառու կինը գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդը՝ 5 ժամ պլանկա դիրքում մնալովԵրկու շուկայի արանքում. ով է վճարում հայկական արտահանման «շրջադարձի» գինըԱյն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, ՀՀ-ինն է ու ՀՀ ժողովրդի սեփականությունն է․ Փաշինյան