Մամուլի տեսություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը:

Ողջունելով գործընկերոջը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շարունակական համագործակցության համար՝ ընդգծելով, որ մշակույթը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առանցքային ուղղություններից է։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային շարունակական գործընկերության համար՝ նշելով, որ միջմշակութային համագործակցությունը վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է և ունի ընդլայնման մեծ ներուժ։

Նախարարն առանձնացրել է Հայաստանի պատմության թանգարանի և Փարիզի Լուվրի թանգարանի համատեղ կազմակերպած ցուցադրությունը՝ այն գնահատելով որպես երկկողմ մշակութային համագործակցության հաջողված օրինակ։

Անդրադարձ է կատարվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցին, որի շրջանակում ստորագրվել են համագործակցության մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ մշակույթի ոլորտում։ Այս համատեքստում քննարկվել են արդեն իսկ ձեռք բերված համագործակցության արդյունքները և դրանց հետագա զարգացման հեռանկարները։ Մասնավորապես, կարևորվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև ձևավորված համագործակցությունը: Ֆրանսիական կողմը նշել է, որ հետաքրքրված է Օրսեի թանգարանի և հայակական որևէ թանգարանի հետ համագործակցության հաստատման հարցում և պատրաստակամ է աջակցելու համատեղ նախաձեռնություններին։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նմանօրինակ նախաձեռնությունները ոչ միայն հնարավորություն են տալիս ներկայացնելու համաշխարհային մշակութային ժառանգությունը, այլև նպաստում են ժողովուրդների միջև մշակութային երկխոսության խորացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թանգարանների միջև երկարաժամկետ համագործակցության, համատեղ ցուցահանդեսների, թանգարանային մասնագետների փորձի փոխանակման, հավաքածուների պահպանության, վերականգնման և թվայնացման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության ու կառավարման ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև երիտասարդ մասնագետների վերապատրաստմանը, ժամանակակից արվեստի, ստեղծարար արդյունաբերությունների, համատեղ կինոարտադրության, գրականության և թարգմանական ծրագրերի զարգացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են մշակույթի ոլորտում համագործակցության խորացման պատրաստակամությունը։

 

Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչՄենք ձեզ կարոտել էինք․ բարի գալուստ Գոյ. թատրոնը վերադարձել է բեմ՝ «Խելագարը» ներկայացմամբԻլոն Մասկը կրկին կորցրել է տրիլիոնատիրոջ կարգավիճակըԵրկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասինՆոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ ԶաքարյանԱնընդհատ արտաքին պարտք վերցնելով հնարավոր չէ տնտեսական կայուն զարգացում ապահովել. Ծառուկյանը՝ ՀՀ տնտեսության մասինԹուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք. Փաշինյան Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարություններըՊատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելն այժմ Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինվшծ hակամարտությունը. ՂալիբաֆՄենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարությունԻ՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը․ Տիգրան ԴումիկյանԲելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոԲարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել է ՀՀ–ի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունըԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըՈւիթքոֆը և Քուշները դեռևս ծրագրում են այցելություն Ռուսաստան. ՏԱՍՍԱռաջարկում եմ COP17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկшծ առյուծի հիշատակին. Ղազարյան Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր ԴանիելյանԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի«Кавказарь». Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի և Վրաստանի քրիստոնեական ժառանգությունը՝ ձգտելով տարածաշրջանային գերիշխանությանԹրամփն առաջարկել է Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր պատվինՀնագետները պարզել են, թե ինչպես Չինաստանի հին քաղաքը կարող էր իր տեղը զիջել մյուսինԻնչն է օգնում երեխաներին հասկանալ ուրիշ մարդկանց ներաշխարհը․ գիտնականներն ուսումնասիրել են հազարավոր պատմություններԱղքատների կերակուր լինելուց մինչև թանկարժեք դելիկատես․ ինչպես միջատները դարձան համաշխարհային խոհանոցի մասԿանադացի թոշակառու կինը գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդը՝ 5 ժամ պլանկա դիրքում մնալովԵրկու շուկայի արանքում. ով է վճարում հայկական արտահանման «շրջադարձի» գինըԱյն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, ՀՀ-ինն է ու ՀՀ ժողովրդի սեփականությունն է․ Փաշինյան