Մշակույթ

«Գալով արտերկրից՝ փորձել ենք Երևան բերել նոր մոտեցումներ ու նոր ոճ». համաշխարհային պրեմիերա՝ Մայր թատրոնում

Մայիսի 6-ին և 7-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Կարլ Մարքս․ Խոստովանություններ» ներկայացման պրեմիերան, որը թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով՝ նոր էջ է թատրոնի պատմության համար:

«Կարող ենք համարձակ նշել, որ սա Համաշխարհային պրեմիերա է: «Կարլ Մարքս. Խոստովանություններ» ներկայացումը իր ձևաչափով առաջին անգամ ներկայացվելու է Մայր թատրոնում: Մեր թատրոնի կարևորագույն խնդիրներից է նորամուծություններ իրականացնել և համագործակցել լավագույն արվեստագետների հետ: Եվ այսօր նախագիծը ի ուրախություն բոլորիս իրականություն է դառնում»,- նշեց Վարդան Մկրտչյանը:

Ներկայացման հիմքում Մարքսի, նրա ընտանիքի անդամների և Էնգելսի նամակներն են։ Պիեսի հեղինակը և բեմադրիչը Հայկ Կարապետյանն է։ Վերջինս Հայաստան է հրավիրվել Լատվիայից, որտեղ բեմադրել է թատերական ներկայացումներ, օպերաներ, նկարահանել է մի շարք ֆիլմեր։

Բեմադրիչ Հայկ Կարապետյանը պրեմիերայից առաջ հույս հայտնեց, որ հանդիսատեսը կգնահատի իրենց մեծ աշխատանքը և այս ներկայացման շնորհիվ կտեղափոխվի մեկ այլ աշխարհ, կկտրվի առօրյա կյանքից և այդ մեկ ու կես ժամը կապրի Մարքսի աշխարհում:

«Կարլ Մարքս․ Խոստովանություններ» ներկայացման դերակատարներն են Արմեն Քուշկյանը, Արաքսյա Մելիքյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Հայկ Իսրաելյանը, Սաթենիկ Գասպարյանը, Ջուլիա Մովսեսյանը։

«Ներկայացման ընթացքում ընտանիքի անդամների դերակատարները փոխարինելու են միմյանց՝ ընդգծելու համար, թե ինչպես Կարլ Մարքսի անձն ու գաղափարները խորապես թափանցել են նրանց կյանք՝ ջնջելով նրանց անհատականությունը և ստիպելով նրանց բոլորին, որոշակի իմաստով, ապրել հենց Մարքսի կյանքը և կիսել նրա ճակատագիրը»,- նշեց բեմադրիչը:

Ներկայացման մեջ հնչող Բախի երաժշտությունը հատուկ այս նախագծի համար կատարել է հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանը։ Նամակները հայերեն է թարգմանել Զավեն Բոյաջյանը։

Ներկայացման բեմանկարչության և լուսային ձևավորման հեղինակը Ա․ Ջ․ Ուայսբարդն է՝ ԱՄՆ-ից:

«Ջանք չխնայելով բոլորս միասին աշխատեցինք, և ինձ համար շատ հետաքրքիր էր աշխատել այս թիմի հետ: Թատրոնի աշխատանքը համագործակցության մասին է։ Գալով արտերկրից՝ ես փորձել եմ Երևան բերել նոր աշխատելաոճ, մոտեցումներ, նոր ոճ։ Մենք գտել ենք այնպիսի պատկերներ, իրավիճակներ և համատեքստ, որը ստիպում է նորովի ընկալել գրական հիմքը։ Մեծ հաճույք էր համագործակցել թատրոնի թիմի հետ և նրանց հետ կերտել նոր և հետաքրքիր ներկայացում»,- հավելեց Ուայսբարդը:

Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչՄենք ձեզ կարոտել էինք․ բարի գալուստ Գոյ. թատրոնը վերադարձել է բեմ՝ «Խելագարը» ներկայացմամբԻլոն Մասկը կրկին կորցրել է տրիլիոնատիրոջ կարգավիճակըԵրկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասինՆոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ ԶաքարյանԱնընդհատ արտաքին պարտք վերցնելով հնարավոր չէ տնտեսական կայուն զարգացում ապահովել. Ծառուկյանը՝ ՀՀ տնտեսության մասինԹուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք. Փաշինյան Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարություններըՊատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելն այժմ Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինվшծ hակամարտությունը. ՂալիբաֆՄենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարությունԻ՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը․ Տիգրան ԴումիկյանԲելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոԲարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում քննարկվել է ՀՀ–ի հետ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունըԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըՈւիթքոֆը և Քուշները դեռևս ծրագրում են այցելություն Ռուսաստան. ՏԱՍՍԱռաջարկում եմ COP17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկшծ առյուծի հիշատակին. Ղազարյան Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր ԴանիելյանԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի«Кавказарь». Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի և Վրաստանի քրիստոնեական ժառանգությունը՝ ձգտելով տարածաշրջանային գերիշխանությանԹրամփն առաջարկել է Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր պատվինՀնագետները պարզել են, թե ինչպես Չինաստանի հին քաղաքը կարող էր իր տեղը զիջել մյուսինԻնչն է օգնում երեխաներին հասկանալ ուրիշ մարդկանց ներաշխարհը․ գիտնականներն ուսումնասիրել են հազարավոր պատմություններԱղքատների կերակուր լինելուց մինչև թանկարժեք դելիկատես․ ինչպես միջատները դարձան համաշխարհային խոհանոցի մասԿանադացի թոշակառու կինը գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդը՝ 5 ժամ պլանկա դիրքում մնալովԵրկու շուկայի արանքում. ով է վճարում հայկական արտահանման «շրջադարձի» գինըԱյն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, ՀՀ-ինն է ու ՀՀ ժողովրդի սեփականությունն է․ Փաշինյան