«Երկիր կառուցած մարդը...». բացվել է ճարտարապետ Սոս Մանուկյանի 115-ամյակին նվիրված ցուցահանդես
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում բացվել է նոր ցուցահանդես՝ «Երկիր կառուցած մարդը...» խորագրով:
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում բացվել է նոր ցուցահանդես՝ «Երկիր կառուցած մարդը...» խորագրով:
Այն ներկայացնում է հեղինակի մասնագիտական ուղին՝ սկսած վաղ ուսանողական տարիների աշխատանքներից մինչև խոշոր քաղաքաշինական նախագծեր:
Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Սոս Մանուկյանը նախագծել է գյուղերի և քաղաքների գլխավոր հատակագծեր, թաղամասեր, արտադրական համալիրներ, բնակելի տներ, հուշարձաններ և այլն:
Ցուցահանդեսում տեղ են գտել ճարտարապետի ընտանիքի կողմից տրամադրված անձնական իրերը՝ պարգևները, մեդալներն ու անձնական լուսանկարները: