Դեղին մամուլը ուրիշ «հերոսի» անուն չգիտի

Նորություն չի լինի, եթե ասենք, որ Հայաստանում որոշ լրատվականներ, կամ մեդիաոլորտի հետ առնչվող առանձին մարդիկ զբաղված են ընդամենը կեղծիք և չհիմնավորած լուրեր տարածելով։ Նման մարդկանց համար այդ գործելաոճն արդեն ապրելակերպ է դարձել։

Արդեն տևական ժամանակ, իսկ ավելի ստույգ 2018 թվականի հեղափոխությունից հետո, կեղծ լուրեր տարածող մարդկանց գլխավոր զբաղմունքը դարձել է ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին թիրախավորելը։ Շատերի համար Սուքիասյանների ընտանիքը հարմար թիրախ է ինքնահաստատվելու համար։ Երկրում ինչ կատարվի կհայտարարեն իբր Սուքիասյանների ձեռքի գործն է։

Շատերը կհիշեն, թե ինչպես ամիսներ առաջ աղմուկ բարձրացավ, երբ բանսարկու լրատվամիջոցները հայտարարեցին, թե իբր Սուքիասյանները Բրյուսովի համալսարանի և մյուս ԲՈՒՀ-երի շենքերի տեղը հյուրանոցներ և այլ շինություններ են կառուցելու։ Լուրը բնականաբար հերքվեց, ավելին՝ բուհերի շենքերն իրենց տեղում են, փոխարենը հերթական անգամ անհիմն շրջանառվեց Սուքիասյանների անունը, իսկ այդ կեղծ լուրեր տարածողները նույնիսկ մարդկային բարոյականություն չունեցան հանրությունից ներողություն խնդրելու՝ բամբասանք և չհիմնավորված լուրեր տարածելու համար։

Իրականում նման լրատվամիջոցների նպատակը հանրությանը օբյեկտիվ տեղեկություն տրամադրելը չէ, այլ Սուքիասյանների ընտանիքին վարկաբեկելը։ Ինչպես ասում են՝ նման լրատվականները ուրիշ «հերոսի» անուն չգիտեն, կամ չեն ուզում ուրիշ «հերոս» գտնել, մինչդեռ նման «հերոսներ» հեշտությամբ կարելի է գտնել հենց այդ լրատվամիջոցներին ֆինանսավորող մարդկանց անմիջական շրջապատում։

Շանտաժով և գումարի դիմաց գործարարներին վարկաբեկելը, նրանց մասին կեղծիք տարածելը, պատվերով նյութեր գրելն ու տարածելը շատերի համար դարձել է եկամտաբեր աշխատանք։ Աշխատանք, որտեղ կարևոր է ոչ թե լրագրողի մասնագիտական կարողությունը, ազնվությունը, այլ գործարարներից շանտաժով փող «պոկելը» կամ տվյալ դեպքում Սուքիասյանների դեմ չհիմնավորված նյութեր տարածելը։

Սուքիասյանների ընտանիքը ակտիվ գործարարությամբ սկսել է զբաղվել դեռևս տասնամյակներ առաջ։ Այդ ընտանիքին պատկանող ընկերություններից շատերը իսկական լոկոմոտիվ են դարձել Հայաստանի տնտեսության և բիզնես ոլորտի համար։ Ավելին, շնորհիվ Սուքիասյաններին պատկանող առանձին ընկերությունների՝ Հայաստանի տարբեր ոլորտներում ավելացել և բարձրացել է մրցակցությունը, սկսել է գործել գնային ճկուն մրցակցություն։ Սուքիասյաններին պատկանող ընկերությունները տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարի հարկեր են վճարում, նպաստում են տնտեսության կայացմանն ու առաջխաղացմանը և ի տարբերություն շատ գործարարների՝ այդ ամենն անում են լուռ, առանց գովազդային աղմուկի, առանց մեծարման և փառաբանման ճոխ շոուների։ Մինչդեռ «դեղին մամուլը» այս ամենը չի նկատում, ավելի ճիշտ` չի ցանկանում նկատել։

Սուքիասյանների ընտանիքի անդամները թեպետ բազմիցս ապացուցել են, որ գլխավորը ոչ թե բամբասանքներին և ստահոդ լուրերին տուրք տալն է, այլ պետության համար աշխատելը, սակայն թիրախավորումն ու մեդիահարձակումներն էլ թերևս պետք է բարոյականության սահման ունենան։ Մինչդեռ որոշների դեպքում այդ սահմանը վաղուց հատվել է։

Մկրտիչ Իսրայելյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *