ԱՄՆ-ը բացահայտ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, սակայն Անկարան գործում է բացառապես իր շահերից ելնելով, այդ թվում՝ զարգացնում է հարաբերությունները Մոսկվայի հետ։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, ԱՄՆ-ն անթաքույց ճնշում է գործադրում Թուրքիայի Հանրապետության վրա՝ չվախեցնելով տնտեսության համար դրա հետևանքները»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հավելել է, որ Անկարան շարունակում է առաջնորդվել բացառապես սեփական շահերով, այդ թվում՝ զարգացնելով Մոսկվայի հետ առևտրատնտեսական և այլ համագործակցությունը։