Գարեգին ուզումպատորը իր սրբազանցներին հատ-հատ փչացնում է, իրենք քոք մաշող են. Շիրինյան

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը կարծում է, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը փորձում է ցույց տալ, թե դեռ «կենդանի է իր միջավայրում»:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Գալստանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին:

«Այլ խնդիր էլ կա՝ ռեսուրս չունեն, չեն էլ ուզում դադարեցնել պրոցեսը. Մոսկվան կսպանի, ղարաբաղյան կլանը կկախի, հետևապես Գալստանյանը մտել է մի խաղի մեջ, որը պիտի շարունակի: Այդպիսի մի արտահայտություն կա, ասում է՝ «հետ ու առաջ գնանք՝ իբր շարժվում ենք», դա մեռած շարժում է, դրանց միակ «փրկությունը» Պուտինի հաղթանակի մեջ է, ինչը չի լինելու, բացառված է»,- ասում է նա:

Շիրինյանի խոսքով՝ եթե շարժման կազմակերպիչները ամոթ ունենային, վերջ կտային այս ամենին. «Վերջինիս մասին ժամանակին լսել էի, որ կրթված, զարգացած մարդ է և կարող էր Էջմիածնում հոգևոր խորհրդում ծառայություն ունենալ, ո՜վ իմանա, նույնիսկ կաթողիկոսի տեղի հավակնորդ լինել: Գարեգին ուզումպատորը, նրան այդ գործի մեջ ներքաշելով, մինչև վերջ փչացրեց. իրենք քոք մաշող են»:

Զրուցակցի պնդմամբ՝ այս ուժերի արտաքին ռեսուրսը Մոսկվան է, իսկ Մոսկվայի վիճակը բոլորին է հայտնի:

««Քաչալը դեղ ունենա, իր գլխին կքսի»: Մոսկվայից երևի հրահանգ ունեն՝ ՀՀ-ն հանգիստ չթողնել, իրենք էլ պիտի շարժվեն: Կրեմլն առաջինը մարտի դաշտ է նետում իր մարտախումբը՝ Ալիևին և դրանց օժանդակ ներքին դիմավորողները՝ ՀՀ 5-րդ շարասյունը, սրանք իրար հետ են գործում, սինխրոն, սրանց շեֆն էլ երևի Կոպիրկինն է: Գալստանյանի թիկունքում ռուսական КГБ-ն է, Կոպիրկինն է, իրենք ինքնուրույն ֆիգուրներ չեն, և վտանգներ չկա նրանցից: Մի դեպքում են վտանգավոր, եթե Ուկրաինայում ՌԴ-ն հաղթի, այստեղ ամեն ինչ կանեն, ոտքի տակ կտան ամեն ինչ: Բայց քանի որ դա բացառված է, իրենք հետը մեռնում են: Տղամարդկություն ունենային՝ կգնային մոխիր կլցնեին գլխներին, բայց այդ քաջությունը չունեն»,- ասում է Շիրինյանը:

Կրկին անդրադառնալով Գալստանյանի և Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպմանը՝ Շիրինյանն ասում է՝ նախկինները Ռուսաստանի ապագան են. «Սերժ Սարգսյանն ու Քոչարյան Ռոբերտը, կաթողիկոսի հետ միասին և նաև Բաքվում նստած Եվլախի հերոսները Ռուսաստանի ապագան են, ՀՀ-ի հետ առնչություն չունեն: Դրանք անցած-գնացած բաներ են, մեռած են, բայց մեջները մազոխիստներ էլ կան, իրենք մազոխիստներ են՝ ՀՀ մարմնի վրա, Կոպիրկինը կասի՝ իրենք կանեն, հայ բոլշևիկն ով է, որ ինչ-որ բան անի: Իրենք անհույս են, Հիտլերի վիճակում են՝ բունկերում կռիվ են տալիս, իրականությունից կտրված են: Սրանք քաղցկեղի առաջնորդներ են»:

Զրուցակցի պնդմամբ՝ այս մարդիկ Հայաստանի տխուր անցյալն են, այժմ պետք է ուշադրությունը սևեռել երկիրը լավ պետություն դարձնելու վրա:

«Ժամանակավրեպ բան է սրանցով զբաղվելը, կաթողիկոսը իր սրբազանցներին հատ-հատ փչացնում է: Ամենաշուստրին Աջապահյանն է, որ ասեց՝ «մենք հո չէինք ասում, որ իշխանությունը պետք է փոխվի»: Դրանք մանր քաղաքական ժուլիկներ են, որոնք քաղաքականության հետ էլ կապ չունեն: Պետք է զբաղվել հայրենասիրությամբ, պետականաշինությամբ և բանակաշինությամբ: Սրանք ո՞վ են, ձեռքի հետ կաթողիկոսին էլ կփչացնեն, կվերջանան կգնան: Եկեղեցու այդ վիճակ մեր ողբերգությունն է»,- եզրափակում է նա

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *