«Ադրբեջանցի հաղորդավարը ասում է՝ չեն հրաժարվելու «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգից». Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի այս եթերում հաղորդավարը շատ ուղիղ ու աներկբա տեքստով փաստացի ասում է, որ եթե ՀՀ իշխանությունները կարծում են, որ ԼՂ հարցում իրենց «մոռացությունը», ադրբեջանական պահանջների հետագա կատարումը հանգեցնելու է նրան, որ իրենք հրաժարվելու են «Արևմտյան Ադրբեջան» պետական զավթողական հայեցակարգից, ապա չարաչար սխալվում են։ Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել իր զավթողական ծրագրերից, իսկ Փաշինյանի ու նրա թիմի միակողմանի զիջումները միմիայն արագացնում ու նպաստում են այդ ծրագրերի իրագործումը»:
«Ադրբեջանցի հաղորդավարը ասում է՝ չեն հրաժարվելու «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգից». Տաթևիկ Հայրապետյան
