Բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքներում իրականացրել է թռիչքափորձարկումներ. պարզաբանում

Բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքներում իրականացրել է թռիչքափորձարկումներ. պարզաբանում
Բրիտանական մասնավոր ընկերության ինքնաթիռը հերթականությամբ տեխնիկական թռիչքներ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի օդանավակայանների շուրջ։
Մարտի վերջին Հայաստանի օդային տարածքում նկատվել էր (Flightradar24 կայքի միջոցով) Beech King Air 350i ինքնաթիռը, որը պտտվում էր Երևանի և Սիսիանի տարածքում, գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:
«Ավելի ուշ ինքնաթիռը թռիչք է կատարել դեպի Թբիլիսի, այնտեղից՝ Գանձակ և ավելի հարավ՝ դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք, որտեղ նույնպես երկար ժամանակ պտտվել է օդում։ Ինքնաթիռը պատկանում է «Flight Precision» մասնավոր ընկերությանը, որը գտնվում է Բորնմութում (Մեծ Բրիտանիա)։
Ընկերության կայքում ասվում է, որ այն շահագործում է Beechcraft King Air 350i ինքնաթիռը՝ լիովին ինտեգրված թռիչքների ստուգման ավտոմատ համակարգովAerodata (AD-AFIS): Ընկերությունն ինքն է տրամադրում թռիչքների անվտանգության ստուգման ծառայություններ ամբողջ աշխարհում: Հաղորդվում է նաև, որ նրանք աշխատել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ոլորտներում Եվրոպայում, Աֆրիկայում, ԱՊՀ-ում, Մերձավոր Արևելքում և Հեռավոր Արևելքում: Քաղավիացիայից մեզ հայտնեցին, որ մարտ ամսվա ընթացքում «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության պատվերով անգլիական «Flight Precision Ltd» ընկերության կողմից «Beechcraft Corporation B300» օդանավով «Սիսիան» օդանավակայանում իրականացվել են նոր տեղադրված VOR/DME ռադիոնավիգացիոն միջոցի թռիչքափորձարկումներ: Ի դեպ, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն նշված է բրիտանական ընկերության կայքի հաճախորդների շարքում: Այս պահին Սիսիանի օդանավակայանը ռազմական օդանավակայան է։ Թեև նախատեսվում է այն վերագործարկել նաև քաղաքացիական թռիչքների համար։ Օկուպացված Արցախում բրիտանական ինքնաթիռը տեխնիկական թռիչքներ է իրականացրել Ադրբեջանի կողմից կառուցվող «Լաչին» օդանավակայանի տարածքում»,- գրում է աղբյուրը: Առավել մանրամասն սկզբնաղբյուրում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *