«Այն իշխանությունը, որը առաջ չի քաշում ժողովրդին պաշտպանող դրույթներ, հեռանալու է»․ Նարինե Դիլբարյան (տեսանյութ)

«Այն իշխանությունը, որը առաջ չի քաշում ժողովրդին պաշտպանող դրույթներ, հեռանալու է»․ Նարինե Դիլբարյան
«Մենք այստեղ ենք եկել և մեզ հետ բերել ենք համապատասխան պահանջագիր, որով պահանջելու ենք ՀՀ կառավարությունից մեր դիվանագիտական միջազգային օրակարգում դնել հետևյալ հարցը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության իրավունքների պաշտպանությունը»,-ակցիայի ժամանակ ասաց «Միասին» շարժման անդամ Նարինե Դիլբարյանը։ «Այս հարցի մեջ մտնում է Ադրբեջանից, ըստ էության, բռնի տեղահանված 1մլն-ից ավելի հայերի իրավունքների, շահերի պաշտպանությունը՝ և՛ վերադարձի իրավունք, և՛ մշակութային հուշարձանների պահպանության իրավունք, և՛ մեր գերիների վերադարձը COP29-ի նախօրեին։ Մենք տեսնում ենք, որ ՀՀ կառավարությունը չի ձեռնարկում ոչ մի քայլ այս ուղղությամբ և, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, «Միասին» շարժումը այս հարցը բարձրացնում է։ 30 տարվանից ավելի մենք լռել ենք, բայց հիմա այդ հարցը դարձել է ավելի ցավագին և ողբերգական՝ Արցախի հայաթափմամբ։ Ուստի այդ հարցը մենք հիմա բարձրացնում ենք։ Հենց այսպիսի հարցերն էլ պատճառ են դառնալու իշխանափոխության, որովհետև այն իշխանությունը, որը առաջ չի քաշում ժողովրդին պաշտպանող դրույթներ, հեռանալու է»,-նշել է Դիլբարյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *