«Երկաթգիծը մեզ միլիարդների օգուտ է բերելու»․ Նիկոլ Փաշինյան
Ապրիլի 12-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ: Նա այցելել է Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայր, զրուցել տեղի բնակիչների հետ։ «Եթե երկաթգիծը սարքենք, մեզ վնաս չի բերելու, միլիարդների օգուտ է բերելու, մեզ անվտանգություն է բերելու, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, ինքնիշխանություն ու փոխադարձություն։ Բեռնատարների առումով ահագին օգուտ կտա»,- ասել է Փաշինյանը։
«Երկաթգիծը մեզ միլիարդների օգուտ է բերելու»․ Նիկոլ Փաշինյան
