«Քաղաքացին մեզ չպետք է ընկալի՝ որպես կոպեկ փախցնող»․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը: Վարչապետի խոսքով՝ էկոպարեկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից պետք է ունենա պատասխանատվություն՝ պահպանելու Հայաստանի Հանրապետության անտառը Հայաստանի քաղաքացիների համար․ «Մենք պետք է սովորենք քաղաքացիների հետ շփվել ու հարաբերվել, հարգանք ներշնչել պետական ինստիտուտի նկատմամբ։ Մեզ չպետք է քաղաքացին ընկալի որպես կոպեկ փախցնող, չպետք է ընկալի՝ որպես թփի հետևում թաքնված իրեն ապօրինության մղող ու հետևից գնացող, որ երկու կոպեկ առնի»,- ասել է նա։
«Քաղաքացին մեզ չպետք է ընկալի՝ որպես կոպեկ փախցնող»․ Նիկոլ Փաշինյան
