«Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրության մեջ»․ Սերդար Քըլըչ
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը մեկնաբանել է հարցը, թե արդյո՞ք Թուրքիան Հայաստանին Սահմանադրության փոփոխության պահանջ է ներկայացրել:
«Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև Նիկոլ Փաշինյանը, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրության մեջ», — ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է թուրք պաշտոնյան։