«Ի՞նչ գիտեք՝ Սարիկ Մինասյանը Գյումրու քաղաքապետ չի ընտրվելու»․ Էմմա Պալյան
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում չի պարտվել, որ հաշտվի կամ չհաշտվի այդ մտքի հետ։ Ընդհանրապես, վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր ընտրություններում աննախադեպ վստահության քվե ենք ստացել՝ մեր քաղաքական թիմը և մեր թեկնածու Սարիկ Մինասյանը»,-«24Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։
Այն դիտարկմանը, որ «եթե Սարիկ Մինասյանը չի ընտրվում որպես քաղաքապետ, սա պարտություն է», ՔՊ պատգամավորը հարց ուղղեց․ «Ի՞նչ գիտեք՝ չի ընտրվելու։ Ուղղակի մենք դեռևս որոշում չունենք, որ պաշտոնապես պետք է առաջադրենք պարոն Սարիկ Մինասյանին, թե՝ ոչ։ Հենց մեր կուսակցության վարչությունը նման որոշում կայացրեց, դրա մասին կհայտարարենք։ Սպասենք, տեսնենք, թե ապրիլի 16-ին ինչ պատկեր կունենանք»։